1991թ. մարտին տեղի ունեցավ արհմիության հաշվետու-ընտրական համագումարը, և Հայաստանի պետհիմնարկների աշխատողների հանրապետական խորհուրդը, լինելով Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության միջազգային ֆեդերացիայի անդամ, վերջինիս  անվանմանը համապատասխանեցնելու նպատակով վերանվանվեց Հայաստանի պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական խորհուրդ:

            1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակվեց    անկախ հանրապետություն: Արհմիությունների 18-րդ համագումարը (1992թ.), որին մասնակցում էր  335 պատվիրակ, հատկապես  ընդգծեց, որ   դեմոկրատական  ցենտրալիզմի  սկզբունքը, ինչպես նաև կառավարավարչական մեթոդները, այլևս չեն համապատասխանում փոփոխված պայմաններին, նոր արտադրահարաբերություններին և  ժողովրդավարության զարգացմանը: Այդ պատճառով էլ նույն համագումարում արհմիությունների 24 ճյուղային հանրապետական միությունները ստորագրեցին hռչակագիր` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա  (այսուհետև ՀԱՄԿ) ստեղծելու մասին:

            1991թ. Լեռնային Ղարաբաղում սկսվեց Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, արցախահայերը հայտնվեցին անելանելի ծանր իրավիճակում: Հայաստանի արհմիություններն  օգնության ձեռք մեկնեցին արցախահայերին. ճյուղային արհմիությունը  աշխատակազմի աշխատակիցների միջոցով ուղարկեց ինչ կարող էր` գումար, հագուստ, մթերք:

       Պատերազմի արդյունքում Հայաստանը շրջափակման մեջ հայտնվեց, փակվեց երկաթուղային ճանապարհը, անհնարին դարձավ ապրանքների ներմուծումը և արտահանումը, կազմալուծվեց արտադրությունը, հանրությունը զրկվեց աշխատանքից, անասելի դժվարություններ ստեղծվեցին էներգամատակարարման, պարենային մատակարարման և ապահովման հարցերում: Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից օդային ճանապարով օգնության կարգով սննդամթերք էր գալիս Հայաստան, որը բնակչությանը հասանելի էր դառնում կտրոններով, երկար հերթերում կանգնելուց հետո: Քարտով էին գնում նաև հացը…

            Իրավիճակը նույնն էր, ինչ Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին, դրանից բխող բոլոր հետևանքներով: Պատերազմը տևեց մինչ 1994թ.-ը: 1994թ. մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը կնքեցին արցախյան հակամարտության հաշտեցման համաձայնագիր: Այդ տարիները հայ ժողովրդի համար դժվարին փորձության տարիներ էին. սով, ցուրտ, տնտեսության քայքայում, արտադրության ծավալների կտրուկ նվազում, աշխատատեղերի կրճատում, գործազրկություն, որի հետևանքով նաև զգալիորեն  նվազեց անդամ կազմակերպությունների և արհմիության անդամների թվաքանակը:

            1992-ին սոցիալական ապահովագրության միջոցների զգալի մասը արհմիությունից անցավ պետության կառավարմանը, որի հետևանքով արհմիության աշխատակազմում կրճատվեցին հավատարմատար բժշկի, սոցապ հրահանգչի, նաև այն հաստիքային պաշտոնները, որոնց ֆինանսավորման աղբյուրը պետական միջոցներն էին:  Քանի որ աշխատանքի պաշտպանությունը արհմիության գործունեության հիմնական ուղղություններից է, ապա աշխատանքի տեխնիկական տեսուչի` նախկինում պետհիմնարկների աշխատողների արհմիության Կենտրոնական Կոմիտեի միջոցներից ֆինանսավորվող հաստիքը պահպանվեց Հանրապետական Խորհրդի միջոցների հաշվին: Արհմիությանը պատկանող  պետական սոցիալական ապահովագրության չնչին միջոցներն ուղղված էին հանգստյան տներում ու առողջարաններում արհմիության անդամների հանգստի և բուժման կազմակերպմանը: 1999թ. այդ միջոցներն արդեն ամբողջությամբ անցան սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, որի հետևանքով հազարավոր արհմիության անդամներ զրկվեցին զեղջ գներով հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր ձեռք բերելու հնարավորությունից, որը հանգեցրեց արհմիության անդամների նոր արտահոսքին: Իրավիճակը զգալիորեն բարդացավ. աշխատողը, որի բարեկեցության համար տարիներ շարունակ հոգացել էր արհմիությունը, առկա շուկայական հարաբերություններում տարակուսեց` ինչ է փոխհատուցելու արհմիությունն իր աշխատավարձից պահված անդամավճարի դիմաց: Նման մտածելակերպը հանգեցրեց արհմիությունից մասսայականորեն դուրս գալու գործընթացին: Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական խորհուրդը կորցրեց շուրջ  50000 արհմիության անդամ: Հանրապետական խորհրդի  աշխատակազմի 13 աշխատակիցներից կրճատման հետևանքով 2000թ. մնացել են 5-ը: “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքին համապատասխան (ընդունված 22.10.1996թ.)` Հայաստանի պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական խորհուրդը 2000թ. մարտի 2-ի արտահերթ համագումարում վերանվանվեց և պետական ռեգիստրում գրանցվեց որպես “Հայաստանի պետհիմարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության հանրապետական խորհուրդ” հասարակական կազմակերպություն:

2000թ. դեկտեմբերի 5-ին ընդունվեց “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքը: Մինչև օրենքի ընդունումը բոլոր ճյուղային արհմիությունները հնարավորություն ունեցան առաջարկություններ ներկայացնել, որոնցից շատերը հաշվի են առնվել օրենքն ընդունելիս: Այդ պահից արհմիությունների առջև դրված խնդիրները արմատապես փոխվեցին: Անհրաժեշտ էր որոնել նոր ուղիներ արհմիության մոտիվացիայի համար: 

         2001թ. նոյեմբերին կյանքից հեռացավ հանրապետական խորհրդի նախագահ Մ. Կնյազչյանը:

          Վերջինիս մահից հետո նախագահիժամանակավոր պաշտոնակատարԴերենիկ  Քամալյանը 2002 թ. մարտին  արհմիության հիմնադիր համագումարովընտրվեց նախագահ, և“Հայաստանի պետհիմարկների և հասարակականսպասարկման աշխատողների արհմիությանհանրապետական խորհուրդ”  հասարակական կազմակերպությունը“Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքի դրույթների պահանջի համապատասխան պետռեգիստրում գրանցվեց որպես “Հայաստանի պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միություն” (հետագայում` ՃՀՄ): Դ. Քամալյանին, չնայած  նրա ռոմանտիկ և էմոցիոնալ խառնվածքին (ինչպես հայտնի է, նա եղել է գրող, լրագրող, բանաստեղծ)  հաջողվեց արհմիութենական կյանքում մտցնել որոշ ակտիվություն և աշխուժություն:  Ցավոք, 2003թ. սեպտեմբեր ամսին ծանր հիվադությունից հետո Դ. Քամալյանը հեռացավ կյանքից:


  Նույն թվականի հոկտեմբերինճյուղային միության արտահերթ  համագումարում նախագահ ընտրվեց

 Ելենա Մելիքի Հակոբովան:        

            2003թ.-ից  ՃՀՄ-ի գործունեության հիմնական ուղղություններից էր անդամ կազմակերպությունների   և  արհմիության   անդամների  թվաքանակի ավելացումը, անդամ կազմակերպությունների ֆինանսական կարգապահության ամրապնդումը: Որոշակի  հիմք ստեղծվեց արհմիության գործունեությունը իրականացնելու համար: Հաշվի առնելով արհմիության անդամների շահերը, արհմիությանն անդամակցելու դրդապատճառներից ելնելով` ՃՀՄ-ն ձեռնարկեց արհմիության բյուջեի հաշվին արհմիության անդամների հանգիստը և բուժումը Հայաստանի հանգստյան տներում ու  առողջարաններում զեղջ գներով կազմակերպելու գործընթացը`:

            Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների`  մեր  ճյուղային միությանը անդամակցելու հարցը հստակեցնելու նպատակով ՃՀՄ-ն 2004թ. անվանման մեջ ավելացրեց “տեղական ինքնակառավարման մարմինների” բառերը`հաստատելով այն պետական ռեգիստրում:

            2005թ. ընդունվեց ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որի որոշ դրույթներ հակասում էին “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքին: Մեկ տարի անց ունեցանք փոփոխված ու լրամշակված ՀՀ աշխատանքային օրենսգիրք: Նույն թվականի նոյեմբերին որոշ փոփոխությունների ենթարկվեց նաև “Արհեստակցական միությունների մասին”  ՀՀ օրենքը:ՃՀՄ-ի գործունեության հիմնական ուղությունները

            Ժամանակակից պայմաններում ՃՀՄ-ի գործունեությունը  իրականացվում է ՃՀՄ-ի նախագահության որոշմամբ հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն: Համաձայն գործող կանոնադրության` ՃՀՄ-ն յուրաքանչյուր տարի անցկացնում է ՃՀՄ-ի Խորհրդի նիստ, որտեղ քննարկվում են ՃՀՄ-ի նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունները տարվա արդյունքներով:

            ՃՀՄ-ի կանոնադրության պահանջներին համապատասխան ՃՀՄ-ն մշտապես անցկացնում է նախագահության նիստեր, որտեղ քննարկվում են տարաբնույթ հարցեր, ինչպիսիք են արհմիության անդամների աշխատանքային պայմաններն ու աշխատանքի վարձատրությունը, զեղչ գներով հանգստի և բուժման կազմակերպումը հանրապետության հանգստյան տներում ու առողջարաններում, դրամական օգնության ցուցաբերումը, լավագույն արհմիության աշխատողներին խրախուսումը և տարաբնույթ այլ հարցեր: Այստեղ հարկ է նշել, որ ՃՀՄ նախագահության անդամները իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով և գրեթե միշտ ամբողջ կազմով մասնակցում են նիստերին, նիստերն անցնում են կառուցողական և գործարար մթնոլորտում, այս կամ այն որոշումն ընդունելիս հաշվի է առնվում նախագահության յուրաքանչյուր անդամի կարծիքը, որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

            ՃՀՄ-ն որոշակի աշխատանքներ է իրականացնում արհմիության անդամների սոցիալ-աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: ՃՀՄ-ի կողմից մշակվել և անդամ կազմակերպություններին է տրամադրվել կոլեկտիվ պայմանագրի տիպային ձև: Անդամ կազմակերպությունների ակտիվ գործունեության շնորհիվ կոլեկտիվ պայմանագրերի կնքման արդյունքում որոշակիորեն զարգացավ սոցիալական գործընկերությունը արհմիության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Ստացվող տվյալների համաձայն տարվա ընթացքում կնքվող կոլեկտիվ պայմանագրերի միջին քանակը տատանվում է 400-440-ի սահմաններում:

1960-1962 թվականներին Պետական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահը Հրանտ Ալիխանյանն էր` պատկառելի,խելացի, գրագետ, արհմիության գործին նվիրված գործիչ:

   1962-ից  նախագահ է ընտրվել Աշոտ Միրզոյի Սարգսյանը` հաստատուն  բնավորությամբ, խիստ, պահանջկոտ, սկզբունքային, սկսած գործը իր ավարտին  հասցնող ղեկավար:

   Նա աշխատել է 24 տարի` 1962-1986թթ: Այդ ժամանակահատվածը ամենաբեղմնավորն էր արհմիությունների համար: Արհմիության դերն զգալիորեն բարձրացավ,  բարելավվեց ֆինանսական դրությունը: Այդ տարիներին էր, որ արհմիություններն սկսեցին կառուցել սեփական պիոներական ճամբարներ, հանգստյան տներ, առողջարաններ: Սոցապահովագրության պետական ֆոնդի մեծ մասը տրամադրված էր արհմիությունների կառավարմանը` աշխատավորներին անաշխատունակության թերթիկների, նպաստների, կենսաթոշակների վճարման, հանգստյան տների, առողջարանների, ինչպես նաև տուրիստական ուղեգրեր զեղչով տրամադրման գործառույթների իրականացման համար:

        Մինչ 1972 թվականը Հանրապետական կոմիտեում աշխատանքի պաշտպանությամբ զբաղվում էին ՀԱՄԽ-ի տեխնիկական տեսուչները: 1972թ. Պետական հիմնարկների աշխատողների արհմիության Հայկական  Հանրապետական կոմիտեում  ստեղծվել է Պետական հիմնարկների աշխատողների արհմիության Կենտրոնական Կոմիտեի աշխատանքի գլխավոր տեխնիկական տեսուչի հաստիք, այդ պաշտոնում նշանակվել է  Ելենա Հակոբովան:

  Աշխատանքի գլխավոր տեխնիկական տեսուչը հսկողություն էր իրականացնում անդամ կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության, սանիտարահիգիենիկ պայմանների և պահանջվող նորմերի համապատասխանության նկատմամբ: Թերությունների վերացման նպատակով կարգադրագրեր էր հանձնում հիմնարկ-ձոեռնարկությունների ղեկավարներին: Տեխնիկական տեսուչն զբաղվում էր աշխատանքային խեղման հետևանքով առողջությանը հասցված վնասի փոխհատուցման գումարների ժամանակին և սահմանված չափով վճարման հարցերով, մասնակցում էր պետական հանձնաժողովում ավարտված շինարարական օբյեկտների ընդունման գործին, արգելում էր տեխնիկայի անվտանգության կանոններին և ստանդարտներին չհամապատասխանող օբյեկտների շահագործումը, կազմակերպում էր կոլեկտիվ պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները, Հանրապետական կոմիտեի հատուկ մատյանում գրանցում էր կոլեկտիվ պայմանագրերը և հսկում դրանց իրագործումը, զննում էր արտադրությունում տեղի ունեցած դժբախտ դեպքերը, դրանց վերաբերյալ տալիս էր իր մասնագիտական եզրակացությունը, մեղավորներին ենթարկում էր պատասխանատվության, իրավունք ուներ նաև տուգանելու:

            1981թ. Հանրապետական կոմիտեում ստեղծվել է Պետհիմնարկների աշխատողների արհմիության Կենտրոնական կոմիտեի հավատարմատար բժշկի հաստիք: Այս պաշտոնում 12 տարի աշխատել է Սուսաննա Ազարյանը: Իսկ մինչև նշված թվականը արհմիությունը  սպասարկել են ՀԱՄԽ-ի հավատարմատար բժիշկները:

            Հավատարմատար բժշկի պարտականություններից էր ստուգել անդամ կազմակերպություններում սանիտարահիգիենիկ պայմանների վիճակը,  աշխատանքի պաշտպանության, պայմանների և սանիտարահիգիենիկ միջոցառումների համալիր պլանների կատարումը, անաշխատունակության թերթիկների վճարման կարգի պահպանումը: Նա վերլուծում էր հիվանդությունների առաջացման պատճառները և մշակում էր այդ հիվանդությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ, բացահայտում էր աշխատողների առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնները` մասնագիտական հիվանդությունների նվազեցման նպատակով: Ստուգման արդյունքներով կազմվում էր ակտ և հանձնվում հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին`  հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

            Հանրապետական կոմիտեում կային սոցապահովագրության գծով հրահանգչի, հաշվապահի հաստիքներ. վերջիններս հաշվառում ու բաշխում էին հանգստյան տների, առողջարանային և զբոսաշրջային ուղեգրերը, վերահսկում դրանց իրացումը, զբաղվում էին անաշխատունակության թերթիկների, տարբեր տեսակի նպաստների հաշվարման և վճարման կարգով: Կոմիտեն միաժամանակ զբաղվում էր արտասահմանյան ուղեգրերի ձեռքբերման և բաշխման գործառույթներով:

            Արհմիության անդամների թիվը այդ ընթացքում հասել է 75000-ի. արհմիության պատմության մեջ դա  ամենաբարձր ցուցանիշն է:


1986թ. Պետհիմնարկների հանրապետական  կոմիտեի նախագահ է ընտրվել Մառլես  Ռաֆայելի Կնյազչյանը` բազմակողմանի  զարգացած, էությամբ  դեմոկրատ, բարձր կուլտուրայի տեր անձնավորություն, բարի, միշտ պատրաստ կարիքավորներին օգնելու:

          Այդ ընթացքում Հանրապետական կոմիտեի անվանումը կրկին փոխվել է ու դարձել Հանրապետական խորհուրդ: Կնյազչյանի ղեկավարման ժամանակահատվածը նույնպես դժվարին է եղել ոչ միայն արհմիությունների, այլև ամբողջ հանրապետության համար: 1986-ից մինչև 1988-ի դեկտեմբերը պետհիմնարկների աշխատողների Հանրապետական խորհուրդը իրականացրել է իրեն վերապահված բոլոր գործառույթները` զբաղվել է արհմիության անդամների աշխատանքային պայմանների ու շահերի պաշտպանության, աշխատանքի վարձատրության պայմանների, սոցիալ-աշխատանքային շահերի պաշտպանության հարցերով:

           1988թ դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժը, ավերեց  հանրապետության տարածքի 40%-ը, հողին հավասարեցրեց  հանրապետության բնակարանային  ֆոնդի  17%-ը, շուրջ 400 հազար մարդ դարձավ անօթևան:  9 բալանոց ավերիչ երկրաշարժի հետևանքով  մի ակնթարթում կործանվեցին Սպիտակի, Լենինականի, Կիրովականի  հարյուրավոր հիմնարկներ, ձեռնարկություններ, հաստատություններ, բնակելի շենքեր, հազարավոր մարդիկ հայտնվեցին փլատակների տակ: Այդ պայմաններում ՀԱՄԽ-ը անմիջապես ձեռնամուխ եղավ աղետի գոտուց բնակչությանը տարհանելուն:

           Արհմիությունը զրկվեց տասնյակ հազարավոր անդամներից ոչ միայն նշված, այլ նաև հարակից տարածքներում: Այդ ծանր տարիներին արհմիությունը անգնահատելի օգնություն ու աջակցություն ցուցաբերեց երկրաշարժից տուժած, անօթևան մարդկանց:: ՀԱՄԿԽ-ը (Համամիութենական արհմիությունների կենտրոնական խորհուրդ)  ՀԽՍՀ  արհմիությունների միջոցով հսկայական դրամական օգնություն ցույց տվեց տուժածներին: Հանրապետական բոլոր ճյուղային արհմիությունները, այդ թվում և պետհիմնարկների, նույն պես ցուցաբերեցին բազմատեսակ օգնություն` դրամի, հագուստի, սննդամթերքի, անվճար ուղեգրերի տեսքով:

            Նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գրեթե բոլոր հանրապետությունների  արհմիությունները օգնության ձեռք մեկնեցին Հայաստանի արհմիություններին, որի շնորհիվ շուրջ 120 հազար երեխաների, կանանց և ծերերի տեղավորեցին ՍՍՀՄ-ի տարբեր առողջարաններում, հանգստյան տներում և  մանկական  ճամբարներում, /Սոչի, Պիցունդա, Էսենտուկի, Ջերմուկ, Արզնի/, օգնեցին հյուրանոցներում, հանրակացարաններում, Երևանի, Էջմիածնի, Աբովյանի, մյուս տարածքների քաղաքացիների տներում ժամանակավոր ապաստանելու հարցում:

            1988-1990թթ. Բաքվի, Սումգայիթի հայկական ջարդերից հետո, հայերի զանգվածային պարտադրողական տեղահանման հետևանքով Ադրբեջանից Հայաստան ներգաղթեցին մեծ թվով փախստականներ: Այս անգամ ևս արհմիությունը չէր կարող անտարբեր լինել և անհապաղ ձեռնամուխ եղավ տուժածներին օգնելու ոչ միայն ֆինանսապես, այլ նաև հանգստյան տներում, հանրակացարաններում, հյուրանոցներում փախստականներին ժամանակավոր կացարաններ տրամադրելու հարցում:

            ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծանր վիճակ ստեղծվեց հանրապետությունում, քանի որ հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների  90%-ը  ունեին միութենական նշանակություն, որոնց և' հումքը, և' արտադրանքի շուկան, պատկանում էր գլխամասային միավորումներին: Շուրջ 120 հազար աշխատողներ զբաղված էին թեթև արդյունաբերության ձեռնարկություններում, ավելի քան 54 հազար մարդ աշխատում էր 253 գիտահետազոտական և նախագծային հիմնարկներում, որոնցից շատերը համամիութենական նմանատիպ կզմակերպություններիների մասնաճյուղեր էին:

            1990թ. սկզբին հասարակության քաղաքական, տնտեսական և  հոգևոր կյանքի բեկումնային փոխակերպումները, այդ թվում պետական կառավարման  համակարգի և սեփականության ձևերի փոփոխությունը` պլանային տնտեսությունից շուկայականին անցում, բերեցին սոցիալ-տնտեսական ճգնաժամի, իր բոլոր անդառնալի հետևանքներով:

            Զանգվածային գործազրկությունը հանգեցրեց արտագաղթի աճին, հիմնականում բարձր որակավորում ունեցող գիտնականների, մտավորականների և ճարտարագետների շրջանում: 1991-1996 թվականներին երկիրը լքեց  ավելի քան 650000 մարդ: 2000թ. գործազուրկների թիվը կազմում էր 173000 մարդ: Երկրի սոցիալ- քաղաքական վիճակը պահանջում էր խորը փոփոխություններ իրականացնել արհմիությունների   :

         ԽՍՀՄ փլուզումից հետո լուծարվեցին այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են  ՀԽՍՀ  Պետմատը,  ՀԽՍՀ  Արտասահմանյան տուրիզմի պետկոմը,  ՀԽՍՀ  Պետպլանը, ՀԽՍՀ  Պետապը  և այլն:

   Արհմիությունները աշխարհում կազմավորվել են դեռևս կապիտալիզմի դարաշրջանում բանվորների աշխատանքային պայմանների  բարելավման նպատակով: Առաջին արհմիությունները ստեղծվել են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: 17-րդ դարի կեսերին արհմիություններ ստեղծվեցին նաև Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և այլուր: Արհմիությունների  ծնունդն ու ձևավորումը տեղի է ունեցել բանվոր դասակարգի կուսակցությունների  ստեղծումից ավելի վաղ, այդ պատճառով էլ դրանց զարգացումը հիմնականում ընթացել է ռեֆորմիստական   ուղիով:         Հայաստանում առաջին արհմիությունները կազմակերպվել են 1905–07թ.թ.-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդում: 1905-ին Երևանում  ստեղծվել է տնայնայնագործների  արհմիություն: 1906-ին կազմակերպվել են կաշեգործների (Երևան), երկաթուղայինների բանվորների (Ալեքսանդրապոլ, Կարս), պղնձահանքերի բանվորների (Ալավերդի),  տպագրիչների, հացթուխների, փոստ-հեռագրական ծառայողների (Երևան)  արհմիությունները:

            Հայաստանում արհմիությունները  զանգվածային տարածում են ստացել  1921թ: 1921-ի փետրվարի 6-ին, Երևանում` արհմիութենական առաջին կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի  արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ): 1921-ի ամռանը կազմավորվել են Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները: Արհմիությունների շարքերում 1921-ին միավորված էր շուրջ 16 հազար բանվոր- ծառայող:

            Հայաստանի արհմիությունների խորհրդի առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ. օգոստոսի  22-ին, որին մասակցել են 206 պատվիրակներ: Արհմիությունների հիմնական խնդիրներն են հանդիսացել սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը:

            1922-ի վերջին հանրապետությունում իրենց վարչություններով  վերջնականապես ձևավորվեցին լուսաշխի, հողանտառի, ժողկապի, խորհառծառի, կաշեգործների, մետաղագործների, կոմունալնիկների, կառուցողների, սնունդ- մատակարարողների, երկաթուղայինների, գրաշարների, կարուձևողների, ջուլհակների, տպագրիչների և բուժաշխատողների  ճյուղային արհմիությունները: 1924-ին  հանրապետության արհմիությունները ուժերը կենտրոնացրին ծանր արդյունաբերության հիմնական ճյուղերի վերականգնման վրա:

            Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիությունը ստեղծվել է 1931 թվականի հուլիսի 7-ին  և անվանվել է Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության կենտրոնական վարչություն, որն սկզբում ունեցել է ընդամենը 150 արհմիության անդամ:

        Սկսած 1932 թվականից, կենտրոնական  վարչությունը ղեկավարել է Աշխեն Իշխանյանը:

     Նրան հաջողվել է կենտրոնական վարչության  կազմում աստիճանաբար      ներգրավելհանրապետության գրեթե բոլոր պետհիմնարկների աշխատողներին: Ավելի ուշ արհմիություննանվանվել է Պետական հիմնարկների  աշխատողների հայկական կոմիտե:

        Իշխանյանը նախագահի պաշտոնում աշխատել է 28 տարի` 1931-1960 թվականները` հանրապետության համար ծանր ու դժվարին` Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում: Այդ դժվարին տարիներին արհմիությունը հսկայական աշխատանք էր տանում` պայքարում էր  աղքատության, մուրացկանության, խուլիգանության դեմ: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, տուժածներին, նրանց ընտանիքներին արհմիությունն օգնում էր դրամով, սննդամթերքով, հագուստով… Բացի նշվածից, Իշխանյանն ուշադրության կենտրոնում էր պահում աշխատատեղերում աշխատանքի պաշտպանության, սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման, աշխատավարձերի ու թոշակների չափերի բարձրացման հարցերը: Տարվում էին մշակութալուսավորչական, սպորտի զարգացման, կադրերի որակավորման բարձրացման լուրջ աշխատանքներ: Հարցերը լուծվում էին դանդաղ, դժվարությամբ: Արհմիությունը պայքարում էր աշխատավորների շահերի պաշտպանման համար, իշխանության բարձրագույն ատյանների առաջ բարձրացվում էին հարցեր և միայն հետևողական աշխատանքի շնորհիվ արհմիությունը հասնում էր իր առջև ծառացած խնդիրների իրականացմանը` նախագահությունների ու կոնֆերանսների որոշումների կատարմանը:

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection