Ճյուղային հանրապետական միությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում իր ներկայացուցիչը ունենալու առաջարկով: Ճյուղային արհմիության՝ Երևանի քաղաքապետին ուղղված նամակում մասնավորապես ասվում է՝

 

"Հիմնվելով տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված հարցերը ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելու մասին մամուլում տարածած Ձեր հայտարարությանը և հաշվի առնելով, որ Հայասատանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության մոտ 16000 արհմիության անդամներից մեծ մասը ապրում և աշխատում է Երևան քաղաքում և ամեն օր առնչվում է հասարակական տրանսպորտի խնդիրներին` խնդրում ենք հանձնաժողովի կազմում ընդգրկել ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանին":

Հրապարակել այս նորությունը սոցցանցերում՝

17.08.2013   Հայաստանի պետական հիմնարկների , ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովի աշխատանքներին :

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection