Անահիտ Ասատրյանը ծնվել է 1965 թ․ Երևան քաղաքում։
1982թ․ ավարտել է Երևանի  Չկալովի անվան թիվ 30 դպրոցը։
​1987թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում։ 
​2014թ․ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին-տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում։ 

1987 - 1997 թ․ աշխատել է "Ավիահամալիր" ԲԲԸ՝ որպես ինժեներ։ 

1997-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 


2004թ․-ից աշխատում է Հայաստանի պետհիմնարկների ճյուղային հանրապետական արհմիությունում․

                  2004 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության մասնագետ

            2007 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ

            2008 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահության անդամ

            2013 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահ


2013 -ից՝  ՀԱՄԿ-ի գործկոմի, ինչպես նաև Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ է։ 


Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի համաձայն գործող եռակողմ հանձնաժողովի անդամ է։ 


Մասնագիտական վերապատրաստում է անցել Աշխատանքի միջազգային կազմակերպության Տուրինի ուսումնական կենտրոնում, Մոսկվայի "Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների" ինստիտուտում, Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքի ինստիտուտում,  մասնակցել է Աշխատանքի գլոբալ համալսարանի և Փենսիլվանիայի համալսարանի "Գլոբալ տնտեսությունում աշխատողների իրավունքները" համատեղ դասընթացներին։ 


Հեղինակ է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ մշակված չորս ուսումնական ձեռնարկների, համահեղինակ է Հայաստանի պետհիմնարկների արհմիության 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած "Հանուն արժանապատիվ կյանքի" գրքի։ 


Պարգևատրվել է ՀԱՄԿ-ի, Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի, Արհմիությունների համընդհանուր դաշնության պատվոգրերով, և ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով։ 


Ամուսնացած է, ունի երկու երեխա։ 

Անահիտ Ասատրյան 

նախագահ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection