2014 թվականի մարտի 5-ին Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Արարատի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, պատասխանատու աշխատողների ու Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի և ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիփոսյանի հետ: Հանդիպման նպատակն էր սոցիալական գործընկերության շրջանակներում քննարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը և դրանց կիրառումը գործատու – աշխատող հարաբերություններում և արհմիությունների դերը դրանցում:  Ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը ներկայացրեց արհմիության կատարած աշխատանքները, պատասխանեց մասնակիցների հարցերին:  Ա.Ասատրյանը ներկայացրեց նաև  արհմիության դիրքորոշումը <Կուտակային կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ, ինչը  մարզպետի տեղակալ Ա.Մուրադյանը փորձեց որակել որպես հակապետական քարոզչություն… Մ.Փիլիոսյանը պատասխանեց աշխատանքային օրենսգրքի նորմերի կիրառման հետ կապված մասնակիցների հարցերին: 

  Սեմինար Արտաշատում 2014

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection