Նոյեմբերի 29-ը և 30-ը ՃՀՄ անդամ կազմակերպությունների երկու տասնյակից ավել  ղեկավարներ 2 օր անցկացրեցին «Աղվերան» հյուրանոցում, որտեղ համատեղեցին հանգիստը աշխատանքային հանդիպման հետ:  
ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանը մասնակիցներին տեղեկացրեց վերջին ամիսներին արհմիութենական նորություններին: Մասնավորապես,  որ այս և նախորդ տարում կազմակերպած երիտասարդական սեմինարների արդյունքում հիմք դրվեծ  Հայաստանի պետհիմնարկների երիտասարդ արհմիութենականների թևի ստեղծման համար, որը համախմբելու է ոլորտի երիտասարդներին և ամենատարբեր միջոցներով նպաստելու է արհմիության առաջխաղացմանը: Արհմիության ղեկավարներին նա առաջարկեց տեղերում բացահայտել և արհմիության աշխատանքներում ներգրավել այնպիսի երիտասարդների, ովքեր իրենց գաղափարներով ու գործողություններով կակտիվացնեն արհմիութենական առօրյան, առավել տեսանելի կդարձնեն արհմիության գործողությունները, կամրապնդեն արհմիության հիմքը:
  Ա. Ասատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՃՀՄ-ի համար կարևոր նշանակություն ունեցող միջազգային համագործակցության վրա և տեղեկացրեց, որ  Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը միացել է աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցին` Հասարակական Սպասարկման Ինտերնացիոնալին (PSI): Նա նշեց, որ Ինտերնացիոնալի գործունեության ուսումնասիրության և հարակից այլ արհմիությունների հետ փորձի փոխանակման արդյունքում ՃՀՄ նախագահությունը որոշել էր դիմել կառույցի Եվրոպական տարածքային միավորմանը` անդամակցության համար: Ինտերնացիոնալի որոշմամբ Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը այսուհետ նշված կառույցի լիիրավ անդամ է: Ա. Ասատրյանը ներկայացրեց Հասարակական Սպասարկման Ինտերնացիոնալի նշանակությունը միջազգային արհմիութենական կյանքում: Աշխարհի ավելի քան 20 մլն աշխատողներ, որոնք ներկայացնում են պետական կառավարման, ինքնակառավարման, հասարակական սպասարկման, սոցիալական, առողջապահական, կոմունալ ոլորտները, միավորված են Հասարակական սպասարկման ինտերնացիոնալում (PSI): Աշխարհի 154 երկրում  669 արհմիութենական կազմակերպություն ընդգրկող Ինտերնացիոնալը արհմիութենական համընդհանուր դաշնություն է, որի գործունեությունն ուղղված է աշխարհի բոլոր ծայրերում որակյալ հասարակական ծառայությունների մատուցումը: Օգտվելով հանդիպման հնարավորությունից` Ա. Ասատրյանը ևս  մեկ անգամ հիշեցրեց «Պրոֆտուր» զբոսաշրջային ընկերության կայացման նշանակությունը Հայաստանի պետհիմնարկների արհմիության համար: Մասնավորապես`«Պրոֆտուր»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված «Քվանտ» օպերատորի  գործակալ է հանդիսանում և սոցփաթեթի բոլոր շահառուներին առաջարկում է սոցփաթեթով հանգիստ Հայաստանի և Արցախի ավելի քան 40 ուղղություններով:     ՃՀՄ նախագահը արհմիության նախագահներին կրկին, որ արհմիությունը շարունակում է արհմիութենական կոլեկտիվներին զեղչեր տրամադրել «Պրոֆտուրի»  միջոցով կոլեկտիվներով հանգստանալու դեպքում:  Ա.Ասատրյանը պատասխանեց ներկաների հարցերին:   Հանդիպման ընթացքում  մասնակիցների հետ ինտեռակտիվ մեթոդով սեմինար անցկացվեց, ինֆորմացիոն աշխատանքի կարևորության մասին: 

  Օգտակարն ու հաճելին համատեղվեցին Աղվերանում

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection