Հանրապետության մարզերի աշխատողների շրջանում արհմիության նշանակությունը տարածելու, երիտասարդությանն արհմիության կազմում ընդգրկելու և նրանց շրջանում արհմիության անդամակցության մոտիվացիան հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը 2014 թվականի հուլիսի 4-6-ին կազմակերպեց սեմինար Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում:    Սեմինարի կայացումը հնարավոր դարձավ Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորման շնորհիվ:
  Սեմինարի մասնակիցներն էին Արարատի մարզի Արտաշատի և Արարատի, Արագածի մարզի Աշտարակի և Թալինի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի, Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի, Շիրակի մարզի Ամասիայի և Գյումրու տարածքների երիտասարդ  արհմիութենականները: Սեմինարին մասնակցում էին նաև Երևանի 3 կազմակերպությունների Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կողմից կազմակերպված թրեներների ուսուցմանը մասնակցած 3 ներկայացուցիչներ, որոնք, որոնք օգնում էին կազմակերպիչներին սեմինարը ավելի ինտեևակտիվ դարձնելու: Ընդհանուր մասնակիցների թիվը 31-էր:  Մասնակիցները 3 օրվա ընթացքում տիրապետեցին արհմիության էությանը. արհմիությունից քիչ տեղյակ երիտասարդներն աստիճանաբար ներկայացրին իրենց պատկերացումներն արհմիության մասին ինտերակտիվ մեթոդների օգնությամբ, ընդհանուր պատկերացում կազմեցին արհմիության գործառույթների, կառուցվածքի, մասնավորապես պետհիմնարկների աշխատողների արհմիության գործունեության ու իրականացվելիք աշխատանքների մասին, համոզվեցին, թե որքան կարևոր է արհմիության անդամների միասնականությունն ու համախմբվածությունը աշխատավայրում, առաջարկեցին տարածքներում  հաճախակի հանդիպումներ կազմակերպել` աշխատողների առավել լայն շրջանակում արհմիությունը լուսաբանելու համար:
   Մասնակիցները բացմաթիվ հարցեր ուղղեցին վարողներին և ճյուղային միության նախագահին և ստացան պատասխաններ, մասնավորապես արհմիության կառուցվածքի, անդամավճարի վճարման և բաշխման, արհմիությունների անկախության, միջազգային աշխատանքի  և այլնի մասին:   Մասնակիցները շնորհակալ եղան ճյուղային հանրապետական արհմիությանը նման նախաձեռնության համար, իսկ ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի ներկայացուցիչ Լիանա Բադալյանին սեմինարը ֆինանսավորելու համար և մասնակիցներից ակնկալեց, որ արհմիության մասին ստացած իրենց պատկերացումները երիտասարդները մշտապես կկիսեն աշխատավայրերում ու կլինեն առավել համախմբված:
 

  Սեմինար Ծաղկաձորում "Արհմիութենական այբուբեն" թեմայով, հուլիսի 4-6, 2014: 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection