2013 թվականի սեպտեմբերի 7-8-ին Ծաղկաձորում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հանգստյան տանը կայացավ սեմինար ՛՛ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի կիրառումը գործատու-աշխատող հարաբերություններում՛ թեմայով: Սեմինարը կազմակերպել էին Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունը և Իջևանի տարածքային արհմիությունը Իջևանի տարածքի պետական և տեղական կազմակերպությունների ղեկավարների, հաշվապահների, արհմիութենական ակտիվիստների համար: Սեմինարը վարեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը, Իջևանի տարածքային արհմիության նախագահ Ա.Աչինյանը և ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիփոսյանը: Ներկայացվեցին  արհմիությունների խնդիրները և կատարվող աշխատանքները:  Մ.Փիլիփոսյանը ներկայացրեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթները, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Հրապարակել այս նորությունը սոցցանցներում՝

09.09.2013. Սեմինար ''ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի կիրառումը գործատու-աշխատող հարաբերություններում'' թեմայով

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection