Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 7-ին աշխարհի արհմիությունները լայնածավալ նշում են Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրը:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ս.թ. հոկտեմբերի 7-ին կազմակերպել էր  Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրվան նվիրված խաղաղ երթ: Երթն ընթացավ Հանրապետության հրապարակ-Աբովյան-Թումանյան փողոցներ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ երթուղով, ժամը 13:10-14:00-ի սահմաններում:

     Երթի կարգախոսներն էին` ''ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ'', ''ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ԱՇԽԱՏԱՎԱՐՁ'', ''ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ'', ''ՈՒԺԵՂ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺԵՂ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ'', ''ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՆԴԱՄԱԿՑԵ´Ք ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ'':

     Չնայած աշխատանքային օրվան, երթին ակտիվ մասնակցում էին հատկապես պետական հիմնարկների արհմիության անդամները, նաև ՀԱՄԿ-ի աշխատակազմը, հարակից ճյուղային միությունների արհմիության անդամները, իսկ տարածքներում ՃՀՄ-ի առաջարկով բազմացվել և տարածվել էր հայտարարությունը:

    Երթը լուսաբանվեց տարբեր լրատվամիջոցներով:

Հրապարակել այս նորությունը սոցցանցներում՝

08.10.2013. Հոկտեմբերի 7-ը՝ արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օր 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection