15.12.2013. "Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների" քաղաքացիական նախաձեռնության  տարածած հաղորդագրությունը

Հրապարակել այս նորությունը սոցցանցներում՝

   "Հարգելի ընկերներ,


2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը:


Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում է երթի: Երթի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում, որտեղից պատգամավորների հետ երթով կքայլենք դեպի Սահմանադրական դատարան:


Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահանջատերը լինել մեր սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, քանզի ոչ ոք մեր փոխարեն դա չի կարող անել: Մեր բոլորի ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: Բոլորով միասին պարտադրենք «Պարտադիրի» հեռացումը օրենքից: Եվ ուրեմն՝ կհանդիպենք դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30–ին, Ազատության հրապարակում:


Կոչ ենք անում տարածել այս հաղորդագրությունը և միանալ երթին: https://www.facebook.com/events/1395821713997424/ "

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection