Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
տեղեկագիր
սեմինարներ

30 մարտի 2019

2019թ․ մարտի 30-ին Հայաստանի պետհիմնարկների արհմիության խորհրդի թիվ 1 նիստը՝ այն առաջինն էր ՃՀՄ 7-րդ համագումարից հետո։ 

Օրակարգի 1-ին հարցով ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարվա ընթացքում հիմնադիր ժողովի որոշմամբ ճյուղային միության անդամ են դարձել 5 կազմակերպություն: Եվս 2 կազմակերպություն է անդամագրվել 2019 թ․-ին։  Միաժամանակ ՃՀՄ անդամ կազմակերպություններից  6-ում տեղի է ունեցել նախագահի փոփոխություն: Այսպիսով խորհուրդը դադարեցրեց խորհրդի 13 անդամների լիազորությունները և հաստատեց նոր 11 անդամներին։  

Օրակարգի երկրորդ և երրորդ հարցերով զեկուցվեց ՃՀՄ կատարած աշխատանքը, իսկ խորհրդի անդամները հնչեցրեցին մի շարք առաջարկություններ և մատնանշեցին իրենց խնդիրները։ 


Ընտրվեցին նախագահության անդամներ՝ Աիդա Աչինյանը, Աշոտ Ղազեյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Մարինե Մկրտչյանը, Նելսոն Սարգսյանը, Նորա Մելքոնյանը։


Ներկայացվեց 2018 թ․ ՃՀՄ ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունը։

Անահիտ Ասատրյանը նշեց, որ նախագահության նիստին քննարկվել է պետական կառավարման ապարատի կառուցվածքային փոփոխությունների և կրճատումների հետ կապված շրջանառվող տեղեկատվությունը և առաջարկեց խորհրդի անունից դիմել ՀՀ վարչապետին, ներկայացնելով արհմիության մոտեցումները: Առաջարկություն եղավ հաստատել առաջարկվող տեքստը և որպես արհմիության ուղերձ ուղարկել կառավարություն և տարածել ԶԼՄ-ներով։ Խորհուրդը միաձայն հաստատեց առաջարկությունը։ ​


Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
հայերեն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Մեզ անդամակցող կազմակերպություններ
Արհմիությունը Թվիտերում

Կայացավ համագումարից հետո ՃՀՄ խորհրդի առաջին նիստը

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection