սեմինարներ

ԱՄԿ աշխատանքի միջազգային 108-րդ կոնֆերանս

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

14 հունիսի, 2019

տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
հայերեն
Մեզ անդամակցող կազմակերպություններ

2019 թվականի հունիսի 10-ից 21-ը Ժնևում ՄԱԿ-ի Ազգերի պալատում 
տեղի է ունենում ամենամյա Աշխատանքի միջազգային համաժողովը։ Այն հոբելյանական է և նվիրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին։ Արդեն երևում է, որ Համաժողովը դառնում է պատմական իրադարձություն, քանի որ կոչված է հրավիրելու ամբողջ աշխարհի ուշադրությունը աշխատանքի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և ԱՄԿ դերի բարձրացմանը այդ զարգացումներում: 

Կոնֆերանսին մասնակցում են կառավարական պատվիրակությունների, գործատուների և աշխատողների մոտ 6000 ներկայացուցիչներ 187 անդամ երկրներից։  Ներկա են ավելի քան 50 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում  պետությունների 45 ղեկավարներ։ Ելույթներ են ունենում և կոնֆերանսի աշխատանքներին են մասնակցում Իտալիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի, Վրաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մալտայի, Սլովենիայի, Լյուքսենբուրգի, Թունիսի և այլ երկրերի ղեկավարներ։ Նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը աջակցել ԱՄԿ սոցիալական արդարության սկզբունքներին և ընդգծում են արագ փոփոխվող աշխատանքի աշխարհի խնդիրների լուծման կարևորությունը։  


Հայաստանի Հանրապետությունը ևս ներկայացված է եռակողմ պատվիրակությամբ՝ ներկա են  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ․ Բաթոյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է․Թումասյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գ․Մակարյանը։   

Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել աշխատանքի ապագային նվիրված ԱՄԿ 100-ամյակի Հռչակագրի  ընդունումը։  

Քննարկմանը են դրված նաև  աշխատավայրերում  բռնության  և ոտնձգության խնդիրները, ինչի մասին ևս նախատեսվում է ընդունել միջազգային փաստաթուղթ։  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հունիսի 21-ին կմասնակցի համաժողովին: Ինչպես հայտնի է, նա վճռական է տրամադրված իր գործունեությունը  դարձնել մարդու արժանապատվության պաշտպանության, կամուրջների կառուցման և բարեփոխումների  նորարարության և խրախուսման համար:  

Համաժողովին ելույթ ունեցավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Համաժողովի ընթացքին կարող եք  հետևել ԱՄԿ-ի ինտերնետային կայքում հետևյալ հղումով՝  https://www.ilo.org/global/lang--en/index.htm։  

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection