Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
Մեզ անդամակցող կազմակերպություններ

14 հունիսի, 2019

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) 10-րդ համագումարը

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Արհմիությունը Թվիտերում
տեղեկագիր
սեմինարներ

​2019 թվականի հունիսի 4-ից 7-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ Դուբլինի թագավորական ընկերությունում (RDS) տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության 10-րդ համագումարը, որը անցնում էր «Պայքար բոլորի ապագայի համար» խորագրով։  

Համագումարի պատվիրակ էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Համագումարի աշխատանքներին մասնակցում էին նաև EPSU երիտասարդական ցանցի անդամներ Լուսինե Ղահրամանյանը և Արսեն Իգիթյանը։ Հայաստանից ներկայացված էին  նաև բուժաշխատողները՝ ի դեմս  ճյուղային արհմիության նախագահ Գայանե Արմաղանովայի։   

Համագումարը քննարկեց բազմաթիվ հարցեր և ընդունեց հռչակագրեր, մասնավորապես՝ էներգետիկայի, աշխատատեղերում գենդերային հավասարության, միգրանտներին և փախստականներին զորակցելու, աշխատավարձերի բարցրացման և կոլեկտիվ բանակցությունների առաջխաղացման, Եվրոպական միության ու սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին։ Համագումարը ընդունեց նաև գործողությունների ծրագիրը և հաստատեց կանոնադրության փոփոխությունները։ 

Գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գուդրաանը հանդես եկավ հաշվետվությամբ։  

Գլխավոր քարտուղար ընտրվեց Յան Վիլլեմ Գուդրիաանը, նախագահ ընտրվեց Մետտե Նորդը։ Ընտրվեց նաև միջազգային արհմիության գործադիր կոմիտեն։ Ա․Ասատրյանը ընտրվեց գործադիր կոմիտեում, որպես փոխարինող անդամ միաժամանակ  ընգգրկվելով  տեղական կառավարման և ազգային կառավարությունների հարցերով երկու  մշտական հանձնաժողովների կազմում։ 

Համագումարի բացմանը ելույթ ունեցան Դուբլինի քաղաքապետը և Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը։ Համագումարին ելույթ ունեցավ նաև Հանրային ծառայությունների միջազգային արհմիության (PSI) գլխավոր քարտուղար Ռոզա Պավանելլին Համագումարի մասնակիցների համար Իռլանդիայի կառավարությունը կազմակերպեց ընդունելություն, իսկ համագումարի ավարտին մասնակիցներին տրվեց ճաշ Դուբլինի քաղաքապետարանի ընդունելությունների տանը Կլոր դահլիճում։ 

 

հայերեն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection