Ապրիլի 9-ին վարչապետ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսատուն կատարած այցի հետևանքով ծավալված քննարկումն ու հետագա զարգացումները մի քանի մտահոգությունների առիթ են տալիս: 
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց տվեց պետական ծառայողների (այս դեպքում՝ մաքսային ծառայողների) վարքագծի և գիտակցության անբավարար մակարդակը։
Հասկանալի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ հարգել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, աշխատանքային կարգապահական կանոնները ու գործատուի գույքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը:
Միաժամանակ շատ կարևոր է ձևավորել Հայաստանում աշխատանքային իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք։ Յուրաքանչյուր գործատու, բարձրաստիճան պաշտոնյա պետք է զերծ մնա աշխատողի նկատմամբ կամայական դրսևորումներ ցուցաբերելուց։
Ցանկացած կարգապահական տույժ, աշխատանքից ազատում պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում։


Ստորև ներկայացնում ենք նաև ՀԱՄԿ-ի պարզաբանումը Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման առանձին դեպքերի մասին՝


http://hamk.am/post_view.php?lang=arm&id=369

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
սեմինարներ
Մեզ անդամակցող կազմակերպություններ
տեղեկագիր
հայերեն
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

12 ապրիլի 2019

Արհմիությունը Թվիտերում
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Մաքսատան միջադեպի վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection