Արհմիությունը Թվիտերում
Մեզ անդամակցող կազմակերպություններ
հայերեն

2 փետրվարի 2019

Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Կրկին օրենքի փոփոխության մասին․ արհմիության գրությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

սեմինարներ

Ազգային ժողովի ձևավորումից հետո “Բարգավաճ Հայասատան” խմբակցության 5 պատգամավորներ հանդես եկան «Արհեստակցական միությունների մասին” օրենքի փոփոխության  նախագծով։ Իրականում  այն ոչ մի բանով չի տարբերվում նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից արդեն մեկ անգամ չընդունված նախագծից, տեղի է ունեցել միայն հեղինակների  փոփոխություն։ Իսկ ինչքանով է ընդհանրապես օրինական չընդունված նախագիծը նորից բերել ազգային ժողով՝ այլ հարց է․ գուցե հենց այդ պատճառով հեղինակների կազմում փոփոխություն են կատարել։ Նախագիծը կառավարությունում քննարկելուց առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային խնդրել էր հայտնել նախագծի մասին կարծիք։

ՀԱՄԿ-ը,  Հայաստանի պետական հիմնարկների և ՏԻՄ-երի աշխատողների և Հայաստանի կոմունալ-բնակարանային ոլորտի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիությունները բացասական դիրքորոշում են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Ստորև ներկայացված է Հայաստանի պետհիմնարկների արհմիության փետրվարի 1-ի գրությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարի տեղակալ պարոն Ա․ Ուդումյանին։


​​​Հարգելի պարոն Ուդումյան  
ՁԵր 2019 թ․ հունվարի 31-ի թիվ ԱՈւ/ԺՍ-1-3/10 ՀԱՄԿ նախագահ  
Է․ Թումասյանին ուղված գրության առընչությամբ տեղեկացնում եմ, որ  ՀԱՄԿ-ում քննարկվել է ԲՀԿ մի խումբ պատգամավորների  հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Ես, որպես ՀԱՄԿ անդամ խոշոր միություններից մեկի նախագահ, ՀԱՄԿ ղեկավար մարմինների` խորհուրդի և գործկոմի ու  եռակողմ հանձնաժողովի անդամ, որոշեցի առանձին ներկայացնել նաև մեր արհմիության կարծիքը վերը նշված նախագծի վերաբերյալ։ 

Նախագծի առաջին հոդվածում առաջարկվող փոփոխությունը, ըստ էության հնարավորություն կընձեռի բիզնեսի համար այսօր գործող արհեստակցական կազմակերպություններից զատ, ստեղծել ավելի խոշոր, բայց «գրպանային» արհմիություններ, և ոչ մի կերպ չի նպաստի արհմիությունների անկախացմանը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները,  հակառակը կարող է էլ ավելի պառակտել ընդհանուր արհմիութենական շարժումը Հայաստանում։  

Նախագծի հեղինակների  պնդումը, որ կազմակերպությունում գործող արհեստակցական միությունները ֆինանսապես կախված են գործատուից և այդ պատճառով չեն կարող պաշտպանել աշխատողների իրավունքները, ևս կեղծ է։ Արհմիությունների միջոցները ձևավորվում են անդամավճարներից, այլ ոչ թե գործատուների հատկացումներից։ Դրա մասին շատ լավ տեղյակ են նախագծի հեղինակներից առնվազն երկուսը՝ Վարդան Ղուկասյանը և Արթուր Գրիգորյանը, ովքեր հենց իրենց, պետական կառույցներում, պաշտոնավարման ընթացքում, փորձ են ունեցել արհմիությունների գումարների տնօրինմանը մասնակցելու։ Մարդիկ որոնք իրենց լուման են ունեցել եղած արհմիությունները թուլացնելու մեջ, այսօր իբր թե շահագրգռված են արհմիությունները ուժեղացնելու։ 

Մեր արհմիությունը դեռ օգոստոս ամսին հանդես է եկել նույն նախագծի դեմ հայտարարությամբ։ 

Կցում եմ վերոնշված հայտարարությունը (տեղադրված է arhmiutyun.org  կայքում) և Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ, ոլորտի փորձագետ Ժ․ Թորոսյանի վերլուծությունը  նախագծի վերաբերյալ (տեղադրված է ՀԱՄԿ-ի կայքում)։ 


Հարգանքով՝

Անահիտ Ասատրյան

Հայաստանի պետական հիմնարկներ, ՏԻՄ-երի ր հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ



ԹԱՐՄԱՑՈՒՄ․ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ։ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԵՑ ՆԱԵՎ ՄԵՐ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՑՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ։ 


ԹԱՐՄԱՑՈՒՄ N2. Փետրվարի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ձայների մեծամասնությամբ մերժվել է։ Հանձնաժողովի նիստը դիտեք ստորև՝

տեղեկագիր
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

Այս թեմայով կարդացեք նաև՝ 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection