Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

EPSU մշտական հանձնաժողովների նիստերին

Արհմիությունը Թվիտերում

25 փետրվարի 2019

սեմինարներ
հայերեն

Միջազգային արհմիությունների տանը, Բրյուսելում, տեղի է ունենում Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions (EPSU) տեղական ինքնակառավարման և համայնքային իշխանությունների մշտական հանձնաժողովի 52-րդ հանդիպումը, ինչպես նաև ազգային և եվրոպական կառավարությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը, որոնց մասնակցում էր նաև հանձնաժողովների անդամ, Հայաստանի պետհիմնարկների և ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյաը։
Այս հանդիպմների ընթացքում քննարկվեցին Եվրոպական տարածաշրջանի արհմիությունների կողմից կազմակերպվող Կանանց միջազգային օրվան ընդառաջ միջոցառումները՝ կապված կանանց իրավունքների, վարձատրության տարբերությունների, կառավարությունների կողմից տարվող գենդերային հավասարության քաղաքականության հետ։ 
Քննարկվեցին են սոցիալական ռազմավարությունները, որոնք անհրաժեշտ են լինելու տեղեկական ինքնակառավարման ոլորտին և սոցիալական գործընկերներին ՝ կայուն զարգացման ծրագրերի (Sustainable Development Goals) շրջանակներում աշխատելու համար։
Հանդիպման ընթացքում խոսվեց է նաև հանրային ծառայությունների թվայնացման, ազդարարների պաշտպանության և EPSU-ի գալիք համագումարի մասին։

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Մեզ անդամակցող կազմակերպություններ
տեղեկագիր

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection