Մեզ անդամակցող կազմակերպություններ

​​Փետրվարի 5-ին ՀԱՄԿ-ի դահլիճում տեղի ունեցավ արհմիությունների ներկայացուցիչների հանդիպումը Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ։ Պարոն Ալավերդյանը ներկայացրեց հարկային օրենսդրության փոփոխության տրամաբանությունը և կառավարության մոտեցումները։ Արհմիությունների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին կառավարության ներկայացուցչին։ Հարցերը, մտահոգությունները և դիրքորոշումները հիմնականում վերաբերվում էին համահարթ եկամատահարկին, սոցիալական արդարության խնդիրներին, սոցիալական երաշխիքներին և այլն։ Քննարկումից պարզ դարձավ, որ կառավարությունը, դիտարկելով հարկերի փոփոխման 10-ից ավելի տարբերակ, ընտրել է ներկայացվողը, քանի որ դրանով հնարավոր է որոշ տնտեսվարողների որոշ ծախսերը պակասեցնել։ Ինչպես հասկացանք, կոնկրետ հաշվարկները միայն բյուջեի կորուստների մասով է՝ եթե փոքր եկամուտները չհարկվեն, բյուջեն մոտ 80 մլրդ․ դրամով պակաս մուտքեր կունենա, իսկ համահարթի դեպքում՝ մոտ 15 մլրդ․։ Մնացած սպասումները ուղղակի հույսեր են, ինչպես հասկանալի դարձավ, կոնկրետ հաշվարկներ չկան և չեն էլ կարող լինել։ Այն, ինչը հստակ ասվեց՝ այն էր, որ փոփոխությունների նպատակը մարդու սոցիալական վիճակը լավացնելը չէ, այլ տնտեսությունը զարգացնելն է։ Համեմատություն արվեց զարգացած սոցիալական երկրների հետ, և փաստվեց, որ այդ երկրները կոնկրետ նպատակ չունեն տնտեսություն զարգացնելու, այլ ուզում են լինել սոցիալական, դրա համար էլ, կիրառում են պրոգրեսիվ հարկումը․ մենք այլ նպատակ ունենք, որը սոցիալականի հետ որևէ կապ չունի։ Փաստորեն՝ իրեն ժողովրդական հռչակած կառավարությունը հանդես է գալիս միայն որպես բիզնեսի շահը ներկայացնող։


Կարդալ նաև՝

http://hamk.am/post_view.php?lang=arm&id=360&fbclid=IwAR39EBtQB6ber4klKXuVyGqXVMEp_9EGD0SZ8dFEXId6eiXR7judzlR8h-8

Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

Քննարկվեցին սպասվող հարկային փոփոխությունները

Արհմիությունը Թվիտերում
սեմինարներ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

5 փետրվարի 2019

տեղեկագիր
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
հայերեն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection