հայերեն
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

 Վերջերս ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 10 պատգամավորներ ներկայացրել են «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հիմնավորում են իբր արհմիություններին գործատուներից անկախացնելու անհրաժեշտությամբ:
     Այդ քաղաքական ուժի մտահոգությունների պատճառները կասկածանքների  տեղիք են տալիս,  քանի որ դրա հետ մեկտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  անդամ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը  պաշտոնին նշանակվելուց հետո, արգելել է մարզպետարանի աշխատողներից արհմիության անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպությանը, ինչը խոչընդոտ է հանդիսանում արհեստակցական կազմակերպության գործունեության համար։  Մարզի կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, գերազանցելով իր պաշտոնական լիազորությունները,  մարզպետը անօրեն միջամտում է նաև մարզում գործող այլ արհմիությունների գործունեությանը: Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ մարզպետը  պարտադրել է համայնքապետերին տեղեկություններ տրամադրել կոլեկտիվ պայմանագրերի առկայության կամ բացակայության մասին, պահանջել է դրանց առկայության դեպքում իրեն տրամադրել պայմանագրի լուսապատճեները, ինչպես նաև հորդորել է կոլեկտիվ պայմանագրի բացակայության դեպքում չփոխանցել արհմիության անդամների անդամավճարը, ինչը ևս դիտարկում ենք, որպես միջամտություն և խոչընդոտում արհմիությունների գործունեությանը:
   Հիշեցնում ենք, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, իսկ վերջինիս խոչընդոտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։
    Մարզպետի վերոնշված հանձնարարականը կցվում է սույն հայտարարությանը։​

սեմինարներ
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ  Գ. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 սեպտեմբերի 2018

Մեզ անդամակցող կազմակերպություններ
տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection