սեմինարներ
Մեզ անդամակցող կազմակերպություններ

   2018 թ. հունիսի 25–ից հուլիսի 1-ը Բելառուսում տեղի ունեցավ արհմիութենական երիտասարդական TEMP 2018 կրթական միջազգային ֆորումը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 մասնակից 16 երկրներից, այդ թվում՝ Եգիպտոս, Կիպրոս և Մոլդովա: Հայաստանից ֆորումին մասնակցեցին պետհիմնարկների, ՏԻՄ–երի հանրապետական արհմիության ներկայացուցիչներ Վրեժ Մաճկալյանը և Վարդան Մանուկյանը։ Ծրագրի հիմքում դրված էր երիտասարդ մասնագետների համար փորձի փոխանակումը գործնական եղանակներով: Թվային տնտեսության զարգացումը եւ նոր «կանաչ» աշխատատեղերի ստեղծումը միջազգային արհմիությունների երիտասարդական ֆորումի հիմնական, առանցքային թեմաներն էին: 

   

      Կրթական ծրագիրը բավականին հագեցած էր. ամենատարբեր թեմաներով դասընթացներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, քննարկումներ, միջմշակութային երեկոներ, ինչպես նաև այցելություններ Բելառուսի խոշոր քաղաքներ, համալսարաններ ու արդյունաբերական հզոր գործարաններ, որտեղ և պրակտիկորեն երիտասարդները հնարավորություն ունեցալ ծանոթանալ թե՛ արտադրության պրոցեսների, թե՛ աշխատանքի կազմակերպման տարբեր մեթոդների, թե՛ արհմիությունների գործելաոճի։

  Արհմիութենականները հնարավորություն ունեցան այցելել և ուսումնասիրել MITSO միջազգային համալսարանը, Պոլոցկի պետական համալսարանը, ինչպես նաև «BELGEE» մեքենաշինական խոշոր ձեռնարկությունը, Օրշա քաղաքի վուշի վերամշակման գործարանը (Оршанский льнокомбинат) և այլն:

   Ֆորումի մասնակիցների համար կազմակերպվել էր յուրահատուկ էքսկուրսիոն մի ծրագիր դեպի Անկախության պալատ (Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի նախագահական նստավայր), որի շրջանակներում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան մուտք գործել բոլոր այն սենյակներն ու հատուկ տարածքները ու նստել այն սեղանների շուրջ և բազմոցների վրա, որտեղ տեղի են ունենում տարբեր երկրների նախագահների, պատվիրակությունների պաշտոնական հանդիպումները:

 Հունիսի 30-ին, Արհմիությունների մշակույթի պալատում կազմակերպված միջոցառման շրջանակներում Վրեժ Մաճկալյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Հայաստանը, իր աշխատավայրը, պետհիմնարկների ՃՀՄ-ի և ՀՀ ԱՎԾ արհմիությունը՝ ներառելով աշխատելաոճը, կառուցվածքն ու կատարած աշխատանքները:


    Ֆորումի փակման արարողությունը տեղի ունեցավ Հունիսի 30-ին՝ Մինսկի «Դինամո» մարզադաշտում, որի շրջանակներում ֆորումի մասնակիցները հերթական հնարավորությունն ունեցան զրուցելու, շփվելու Բելառուսի մարզիկների, օլիմպիական չեմպիոնների հետ ու մասնակցելու ժողովուրդների խաղաղության եւ բարեկամության մրցավազքին:


     Նյութը տրամադրել է Վրեժ Մաճկալյանը


Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
հայերեն
տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում

Հայաստանի արմիութենականները մասնակցեցին TEMP-2018 միջազգային ֆորումին

7 հուլիսի 2018

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection