Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

Համաժողով աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Օգտագործվել են նյութեր iravaban.net 

Մեզ անդամակցող կազմակերպություններ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն – քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը:
Համաժողովին ներկա էին ՀԱՄԿ-ի ներկայացուցիչներ, ճյուղային հանրապետական արհմիությունների նախագահներ, այդ թվում պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:

Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև չորս պանելային քննարկումներ՝ Հայաստանում արհմիութենական շարժման ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, աշխատանքային օրենսդրության Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին համապատասխանության, Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման հեռանկարների,  սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը  նշեց, որ կառավարության տեսլականն է ունենալ անկախ և հզոր արհմիություններ. «Նրանց զարգացման առաջնահերթ պայմաններից են նրանց անկախությունը, նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձացումը, ինչի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները»:


«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

31 հուլիսի 2018

հայերեն
սեմինարներ
տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection