հայերեն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Կայացավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը հեղափոխությունից հետ

Մեզ անդամակցող կազմակերպություններ
Արհմիությունը Թվիտերում
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
տեղեկագիր

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը: Նիստի առաջին հատվածում, հաշվի առնելով, որ անդամների մի մասն առաջին անգամ էր մասնակցում նիստին, նախատեսված էր ճանաչողական հատված: Համառոտ ներկայացվեցին հանձնաժողովի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև մասնակիցների գործառույթներն ու դերը հանձնաժողովում:

Նոր նախարարի նշանակումից հետո առաջին անգամ գումարված նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ նոր Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակահարմարության հարցն էր: Քննարկման ընթացքում հնչեցին ինչպես պայմանագիրը երկարացնելու, այնպես էլ նորը կնքելու տեսակետներ:

Մասնավորապես, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը առաջարկեց կնքել նոր պայմանագիր, իսկ հանձնաժողովի նախագահությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել ՀՀ կառավարություն:

Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ այս կապակցությամբ առարկություններ չունի և առաջարկեց հանձնաժողովին լիազորել Գագիկ Մակարյանին քննարկելու հարցը ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ։


Հանձնաժողովի քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանն առնչվող խնդիրներին։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը անդամներին ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված նախարարության մոտեցումները: Որոշում կայացվեց առաջարկվող լուծման տարբերակների վերաբերյալ ստանալ նաև անդամների գրավոր առաջարկությունները և ներկայացնել ՀՀ կառավարություն:


աղբյուրը՝ mlsa.am


Թեմայի հետ կապված կարդալ նաև՝  "Ինչ է սոցիալական երկխոսությունը":

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
սեմինարներ

19 հուլիսի 2018

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection