տեղեկագիր
հայերեն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
սեմինարներ

Նոյեմբերյանի տարածքային արհմիության ժողովին

Արհմիությունը Թվիտերում
Մեզ անդամակցող կազմակերպություններ

Հունիսի 15-ին կայացավ Նոյեմբերյանի տարածքային արհմիության հաշվետու-ընտրական ժողովը: Ժողովին ներկա էր նաև Հայասատանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, գլխավոր հաշվապահ Ռուբեն Օհանջանյանը և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը: Նոյեմբերյանի տարածքային արհմիության վերստուգիչ հանձնաժողովի անդամ Էեմմա Աբովյանը ներկայացրեց 2013-2018 ժամանակաշրջանի ֆինասնական հաշվետվությունը: Ելույթ ունեցավ Բաղանիս համայնքի Նարեկ Սահակյանըմ որը համառոտ ներկայացրեց արհմիությասն կարևոր դերն ու նշանակությունև, դրա անհրաժեշտությունը: Նա պատմեց որ Պետհիմնարկների հանրապեըական արհմիության նախաձեռնությամբ բաղանիս գյուղին հատկացվել են հեռուստացույցներ, իսկ ջրահամակարգի կառուցման համար ՃՀՄ-ի կողմից հատկացվել է 100 հազար դրամ: Նախագահ Սուսամբար Աղաբաբյանը ներկայացրեց  արհմիության գործունեության հաշվետվությունը, Անահիտ Ասատրյանը ներկաներին ծանոթացրեց հանրապետական արհմիության և սոցիալական երկխոսության խնդիրներին:

Ժողովի ընթացքում, բաց քվեարկությամբ ընտրվեց միության նախագահության կազմը, որի մեջ ընդգրկվեցին Սուսամբար Աղաբաբյանը, Նարեկ Սահակյանը, Արմինե Ամիրաղյանը, Սմբատ Մուղդուսյանը, Ֆելիքս Մելիքյանը, Արթուր Չիլինգարյանը, Գիգոլ Բարսեղյանը և Լամարա Յարալանը: Ընտրվեց նաև վերստուգիչ հանձնաժողով, որի կազմում ընգրկվեցին Նարինե Ղազարյանը, Գոհար Խաչիկյանը, Ջեմմա Աբովյանը, Վարդան Ազատյանը:

Սուսամբար Աղաբաբյանը միաձայն վերընտրվեց Նոյեմբերյանի տարածքային արհմիության նախագահ:  

15 հունիսի 2018

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection