տեղեկագիր

Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների միության տարածաշրջանային հերթական հանդիպումը

Արհմիությունը Թվիտերում
սեմինարներ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

  Հունիսի 17 – 19 – ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացավ  Եվրոպայի հանրային ծառայությունների միության՝ European Public Service Unions (EPSU) -ի հյուսիս-արևելյան տարածաշրջանային ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի հանրային ծառայությունների բնագավառի արհմիության ղեկավարները:
 Քննարկվեցին բազմաթիվ հարցեր կապված տարածաշրջանի երկրներում սոցիալական երկխոսության ինստիտուցիոնալիզացման, եվրոպական և եվրասաիական ինտեգրմանը, աշխատանքային միգրացիային, գենդերային առաջխաղացմանը, արհմիութենական իրավունքներին, վարձատրության բարձացման անհրաժեշտությանը։

   Վրաստանի սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին Վրաստանի Հանրապետության փորձը և խնդիրները։

   Հատուկ շեշտվեց հանրային ծառայողների համար սոցիալական երկխոսության, ինֆորմացիայի և կոնսուլտացիայի իրավունքի անհրաժեշտությունը՝ որպես որակյալ հանրային ծառայությունների նախապայման:
 Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև այց կատարեցին Թբիլիսիի բժշկական համալսարանի հիվանդանոց՝ ծանոթանալու տեղի արհմիությանը։

 Ուկրաինայի պետհիմնարկների աշխատողների արհմիոթյան և Վրաստանի հանրային ծառայողների արհմիության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմկիությունը նույնպես համագործակցության առաջարկ ստացավ ուկրաինական կողմից:
 Մեկնարկեցին նաև EPSU-ի գալիք համագումարի նախապատրաստման աշխատանքները։

Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
Մեզ անդամակցող կազմակերպություններ
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

20 հունիսի 2018

հայերեն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection