Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

28 հունիսի 2018

սեմինարներ
տեղեկագիր
հայերեն
Մեզ անդամակցող կազմակերպություններ
Արհմիությունը Թվիտերում
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն

Թվայնացման վրա ազդեցությունը կոլեկտիվ պայմանագրերի միջոցով

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Թվայնացման դարի դիմաց կանգնած աշխատավորների  իրավունքների պաշտպանոթյան հիմնարար գործիքը կոլեկտիվ պայմանագրերն են: Սա էր հունիսի 26-27 Բեռլինում EPSU-ի կողմից և Ֆրիդրիխ Էբերտ աջակցությանբ կազմակերպված կոնֆերանսի հիմնական թեման:

Ավելի քան 55 մասնակիցներ 35 հանրային ծառայությունների արհմիություններից քննարկեցին ինչպես փոխել, թարմացնել և մշակել կոլեկտիվ պայմանագրերը՝ թվային տեխնոլոգիաների և աշխարհի թվայնացման դարում: Կոնֆերանսին քննարկվեցին նաև EPSU-ի պատվերով OSE կազմակերպության կողմից կատարված հետազոտության արդյունքները: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր տնային աշխատանքի և զբաղվածության ծառայությունների վրա թվայնացման գործընթացի ազդեցությանը: Հնչեցին օրինակներ Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից:

Կենտրոնական և տարածքային կառավարման ներկայացուցիչները ներկայացրեցին կոլեկտիվ պայմանագրերի իրենց ռազմավարությունները, որոնք կմեղմեն թվայնացման հետ կապված ազդեցությունները աշխատանքի վրա:

Խոսվեց նաև Ֆրանսիայում վերջերս ստեղծված, այսպես կոչված «անջատվելու իրավունքի» մասին, իսկ Շվեդիայի տեղական ինքնակառավարման Vision արհմիության ներկայացուցիչ Միկաել Ռուկկելը ներկայացրեց առոջապահության և անվտանգության հարցերի լուծման իր ռազմավարությունը:  

Քննարկումներից մեկը նվիրված էր «էլեկըտրոնային կառավարության» կոնցեպտին և հանրային ծառայությունների էլեկտրոնային հասանելիությանը: Դանիայի և Նորվեգիայի արհմիություները պատմեցին իրենց դերի ու սոցիալական երկխոսության մեջ իրենց ներգրավվածության մասին՝ նշված հարցերում քաղաքական որոշումների ընդունման գործում:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները նաև կազմավորեցին երեք աշխատանքային խումբ, որտեղ քննարկեցին գաղափարներ, թե ինչպես սոցիալական երկխոսությունը կարելի է օգտագործել փոփոխվող թվային դարում՝ պաշտպանելու համար աշխատողների իրավունքները, մասնավոր կյանքը և ազատ ժամանակը:

Միացյալ Թագավորության PCS արհմիության ներկայացուցիչ Զիտա Հուլբորնը ներկայացրեց կենսակարևոր պրեզենտացիա, որտեղ խոսվեց թվայնացման և տեխնոլոգիաների բացական ազդեցության մասին սևամորթ և էթնիկ փոքրամասնություն հանդիսացող աշխատողների վրա: 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection