տեղեկագիր

31 մայիսի 2018

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Արհմիության նամակը Մանե Թանդիլյանին. ոչ բոլոր պետաշխատողներին է հասանելի սոցփաթեթ

Արհմիությունը Թվիտերում
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
հայերեն
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Մեզ անդամակցող կազմակերպություններ

  Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը արհմիության 14 000 անդաների անունից նամակ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Մանե Թանդիլյանին: Ա. Ասատրյանը նախարարի ուշադրությունն է հրավիրել առկա սոցիալական խնդիրներին, մասնավորապես սոցիալական փաթեթի հասանելիությանը պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների բոլոր աշխատողների համար: Օրինակ, կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատողները, որոնք նույն աշխատանքն են անում, ինչ որ կառավարության կամ նախարարությունների  աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրակացնող աշխատակիցները, ի տարբերություն իրենց՝ չունեն սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն:

    Անահիտ Ասատրյանը նաև հույս է հայտնել կառավարության հավանությանը կարժանանա Հայաստանի պետհիմնարկների արհմիության առաջարկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» որոշման նախագիծը, որով կգնահատվի հանրային ծառայողի արժեքն ու դերը հանրության շրջանում, հանրային ծառայողների աշխատանքը ավելի ճանաչված կդառնա, կավելանա երիտասարդների՝ հանրային ծառայության ոլորտում աշխատելու ձգտումը։    

սեմինարներ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection