սեմինարներ
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
տեղեկագիր

  Վերջին օրերին Երևանում և այլ քաղաքներում տեղի են ունենում մեծ թվով բողոքի ցույցեր ու ակցիաներ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության իշխանության կոնսոլիդացման և ժողովրդավարության կրճատման:

 Մենք նույնպես հետևում ենք հազարավոր քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքին և զորակցում ենք նրանց: Ցավոք, ոստիկանության և ուժային կառույցների կողմից ցուցարարների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում բռնության և ոտնձգության դեպքեր: Հիշեցնում ենք, որ պետական մարմինների պարտավորությունն է ապահովել իրենց ազատ կամքը արտահայտող քաղաքացիների անվանգությունը և չխախտել նրանց իրավունքները:

   Կոչ ենք անում պետության ներկայացուցիչներին ցուցաբերել զսպվածություն, քաղաքական ճկունություն և հարգանք հասարակության նկատմամբ՝ երկու կողմերի համար էլ անդառնալի հետևանքներից խուսափելու  և առանց այդ էլ լարված զարգացումները չբարդացնելու համար:   

20 ապրիլի 2018

Հայաստանի պետհիմնարկների արհմիության հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ 

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
հայերեն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
Արհմիությունը Թվիտերում

 2015 թ. ՀՀ-ում հանրաքվեի արդյունքում ընդունվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը  2018 թվականի ապրիլից անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Մեզ անդամակցող կազմակերպություններ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection