Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
տեղեկագիր
Արհմիությունը Թվիտերում

22 ապրիլի 2018

Հանրապետական արհմիության շախմատի չորրորդ մրցաշարը 

հայերեն

   Ճյուղային հանրապետական միության կազմակերպած շախմատի չորրորդ առաջնությունն անցկացվեց 2018 թ․ ապրիլի 22-ին Շախմատի տանը։ Շախմատի խաղատախտակների առջև իրենց ուժերը չափեցին ճյուղային արհմիության անդամ ութը կազմակերպությունների թիմեր` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ պետական եկամութների կոմիտեի աշխատողների արհեստակցական կամակերպությունների թիմերը: 

սեմինարներ
Մեզ անդամակցող կազմակերպություններ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

  Թիմային մրցապայքարի արդյունքում հանրապետական արհմիության գավաթին արժանացավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության թիմը։ Արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան համապատասխանաբար ՀՀ կադաստրի պետական կոմիտեի և Ազգային վիճակագրական ծառայության աշխատողների արհմիությունների թիմերը:
  Անհատական ցուցանիշներով լավագույնը Միքայել Դանիելյանն էր՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողների արհմիությունից։
  Առաջնությանը մասնակցած բոլոր թիմերը խրախուսվեցին ճյուղային հանրապետական միության դիպլոմներով:
      Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին։

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection