Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թ․Ավետիսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը արդեն բազմիցս քննարկվել էր և եռակողմ ֆորմատով և այլ հարթակներում։ Նախագծի  վերաբերյալ արհմիությունների կողմը ներկայացրել էր առաջարկներ և բազմիցս հայտնել էր իր դիրքորոշումը։
  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ․ Խարատյանը իր ելույթում նշեց փոփոխությունների այն 8 հոդվածները, որոնց հետ արհմիությունները սկզբունքորեն չեն կարող համաձայնվել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի կարգավորումներ, որոնք աշխատողների տեսանկյունից ավելի վատն են քան գործող օրենսդրությամբ սահմանվածները։ Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխություններից ՀԱՄԿ-ի համար անընդունելի են ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման համար, արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելումների չափերը  կողմերի համաձայնությամբ սահմանելը, ինչը նշանակում է, որ այդ  չափերը կարող են շատ ավելի փոքր սահմանվել, քան սահմանված է ներկայիս օրենսդրությամբ, միաժամանակ չպարտադրելով որևէ միջոցառում՝ վնասակար  պայմաններում կատարվող աշխատանքները անհրաժեշտ ապահովագրական միջոցներով ապահովելու համար։ Արհմիության կողմը չի կիսում գործատուների և իշխանությունների այն համոզմունքը, որ աշխատանքային հարաբերությունների կարգավորումները կողմերի համաձայնությանը թողնելով ներդնում են առավել արդյունավետ մեխանիզմներ․ չի՛ կարող լինել արդյունավետ երկու անհավասար կողմերի բանակցությունները, կասկած չկա, որ առկա գործազրկության և աղքատության պայմաններում աշխատող-գործատու հարաբերություններում աշխատողը թույլ կողմն է։
 Հատուկ շեշտվեց, որ  պետությունն առաջարկվող փոփոխություններով խուսափում է աշխատանքային հարաբերությունների և աշխատանքի վարձատրության հարցերում իրավիճակի կարգավորման դերակատարումից և պատասխանատվությունից: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը, լինելով սոցիալական պետություն, պարտավոր է սահմանել և ապահովել մարդկանց սոցիալական պաշտպանվածության և բարեկեցության բարձրացման օրենսդրական երաշխիքները:
  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարծիքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով http://www.mlsa.am/?p=13887
 Երկրորդ հարցի վերաբերյալ սոցիալական կողմերը առարկություններ չունեին։ Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը կընդունի առաջարկվող նախագիծը՝ հանրային ծառայողի օր սահմանելու մասին։

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը․ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ, հանրային ծառայողի օր։ 

Մեզ անդամակցող կազմակերպություններ
սեմինարներ

23 մարտի 2018

Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

  Մարտի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև  հանձնաժողովի անդամ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Սոցիալական գործընկերների հանդիպման օրակարգում երկու հարց էր՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և Հայաստանի պետական հիմնարկների տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության առաջարկը հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օր ընդունելու մասին։

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
տեղեկագիր
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
հայերեն
Արհմիությունը Թվիտերում

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection