հայերեն
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
տեղեկագիր

2018 փետրվարի 23-ին Անի հյուրանոցի «Անի» սրահում  տեղի ունեցավ Հայաստանի, պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության 7-րդ համագումարը։ Համագումարին մոտ  100 մասնակից էր ներկա, այդ թվում պատվիրակներ և հյուրեր։ Համագումարի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Սեդա Հարությունյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը, «Ռիպա» առաղջարանի տնորեն Ռուզաննա Սարգսյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը,         

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության 7-րդ համագումարում։

Մեզ անդամակցող կազմակերպություններ

 Համագումարը սկսվեց  ճյուղային արհմիության գործունեությունը ներկայացնող հոլովակի ցուցադրմամբ։

 Համագումարը քննարկեց 6-րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում ճյուղային արհմիության խորհրդի կատարած աշխատանքը, որը իր զեկույցում ներկայացրեց նախագահ Անահիտ Ասատրյանը։ Ելույթներով հանդես եկան Մարգարիտա Պետրոսյանը, Մուշեղ Կարապետյանը, Մարինե Մկրտչյանը, Նարեկ Սահակյանը, Լիանա Բադալյանը։
  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը համագումարին ուղղված իր խոսքում ներկայացրեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից աշխատողների իրավունքների պաշտպանությանը ուղղված կատավող քայլերը Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության դերը այդ աշխատանքում։
Համագումարը կատարված աշխատանքները գնահատեց բավարար միաժամանակ նշագրելով այն ուղղությունները, որոնց վրա հարկ է կենտրոնացնել հետագա աշխատանքը։
  Համագումարին հաշվետվություն ներկայացրեց նաև արհմիության վերստուգիչ հանձնաժողովը իր կողմից կատարած աշխատանքի մասին։
Աշխատանքները ևս գնահատվեցին բավարար։
  Համագումար միաձայն  հաստատեց ներկայացված կանոնադրական փոփոխությունները և առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը (հիմնական ուղղությունները)։
  Արհմիության նախագահ միաձայն ընտրվեց Անահիտ Ասատրյանը։
  Ընտրվեց նաև վերստուգիչ հանձնաժողով։

23 փետրվարի 2018

Արհմիությունը Թվիտերում
սեմինարներ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection