հայերեն
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Մեզ անդամակցող կազմակերպություններ
Արհմիությունը Թվիտերում

Անահիտ Ասատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի հավաքների և միավորումների ազատության հատուկ զեկուցողի հետ 

13 նոյեմբերի 2018

Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ
տեղեկագիր

  Նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի հավաքների և միավորումների ազատության հատուկ զեկուցող   Կլեմենտ Վուլեի և Մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի բաժնի աշխատակից Մարիա Վիվառ Ագուիռեի հետ, որոնց ներկայացրեց հանրային հատվածի աշխատողների արհմիություններում միավորվելու հետ կապված  իրավիճակը Հայաստանում։                       Փորձագետների ուշադրությունը հրավիրվեց վերջին տարիներին Հայաստանի տարբեր համայնքներում արհմիությունների վերացման գործընթացներին, աշխատողների անպաշտպան կարգավիճակին՝ աղքատության և գործազրկության բարձր մակարդակների պայմաններում։ Անդրադարձ կատարվեց նաև «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծին և օրենսդրական դաշտին։

  ՄԱԿ-ի փորձագետները 10-օրյա այցով գտնվում են Հայաստանում, և հադիպում են իշխանությունների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, արդարադատության ներկայացուցիչների հետ։ Այցի վերջնական արդյունքները զեկուցվելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նոյեմբերի 16-ին կայանալիք մամլո ասուլիսին։

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ
սեմինարներ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection