Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության սպորտային միջոցառումներից հերթականը սեղանի թենիսի երկրորդ թիմային առաջնությունն էր Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև:

Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

Սեղանի թենիսի առաջնություն պետհիմնարկների աշխատողների միջև

Եզրափակիչ փուլ դուրս եկան ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թիմերը։ Հաղթողները որոշվեցին թեժ պայքարում։ Եզրափակիչ խաղը ավարտվեց ոչ ոքի, որից հետո անցկացվեց լրացուցիչ մրցախաղ երկու հաղթող թիմերի ուժեղագույն խաղացողների՝ Մանուկ Խարատյանի և Ալլա Շախկուլյանի միջև։
Այսպիսով հաղթող ճանաչվեց և ճյուղային արհմիության գավաթին արժանացավ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների:
Առաջնությանը մասնակցած բոլոր թիմերը պարգևատրվեցին մասնակցության դիպլոմներով:

Մրցանակները հանձնեց ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի առաջին չեմպիոն, սպորտի վաստակավոր գործիչ` Ֆելիքս Սարգսյանը։ 
Շնորհավորում ենք բոլորին:

հայերեն
Արհմիությունը Թվիտերում

  Միջոցառումն անցկացվում էր նոյեմբերի 11-ին մայրաքաղաքի «Սպարտակ» սպորտային ակումբում: Մասնակցում էին արհեստակցական կազմակերպությունների 9 թիմեր`

  • ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից,
  • ՀՀ կառավարության աշխատակազմից,
  • Հայաստանի պատմության թանգարանից,
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից,
  • Խարբերդի մասնագիտացված մանկատնից,
  • ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,
  • ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից,
  • ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից,
  • ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից: 

11 նոյեմբերի 2017

սեմինարներ
Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection