Համագումարի ընթացքում կայացան նաև կազմակերպության ղեկավարության ընտրություններ, որոնց արդյունքում Ռոզա Պավանելին միաձայն վերընտրվեց PSI-ի գլխավոր քարտուղար։ 

Արհմիութենական ակտիվիզմն է որոշելու ապագան։           

Աշխատողները պետք է լինեն տեխնոլնոգիական զարգացման հիմքը           

 Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անց է կացվում հանրային ծառայողների համաշխարհային արհմիություն Public Service International (PSI) -ի 30-րդ համագումարը։
  Համագումարին ներկա են PSI-ին անդամակցող Հայաստանի երեք ճյուղային հանրապետական արհմիությունների պատվիրակությունները՝ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, առողջապահության աշխատողների արհմիության նախագահ Գայանե Արմաղանովան և կոմունալ-բնակարանային տնտեսության ու ծառայությունների ոլորտի արմիության ներկայացուցիչ Արա Կարապետյանը։ 

Աշխարհի պետական աշխատողների ներկայացուցիչները՝  PSI համագումարում

The section is under construction

Պետք է պայքարենք "սեփականաշնորհում" կոչվող չարիքի դեմ

 Համագումարի սկիզբը դրվեց բացման հանդիսավոր միջոցառմամբ, երաժշտական կատարումներով, ուղերձներով հանդես եկան արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահը, Ժնևի քաղաքապետը և այլք։

  Համագումարի առաջին օրը բացման ուղերձով ելույթ ունեցավ PSI գլխավոր քարտուղար Ռոզա Պավանելին։
 Ողջույնի հանդիսավոր երեկույթին մասնակիցները ունկնդրեցին Էմիր Կուստուրիցայի և No Smoking Orchestra-ի համերգային ծրագիրը։
  Համագումարին զուգահեռ ընթանում են կանանց կոմիտեի, երիտասարդ աշխատողների, ԼԳԲՏ համայնքի, ոլորտային ու տարածաշրջանային գործադիր կոմիտեների, ազդարարների (whistleblowers) պաշտպանության և այլ ֆորումներ, նիստեր ու սեմինարներ։

Միջոցառմանը կարելի է հետևել PSI ֆեյսբուքյան էջից։

հայերեն

Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնես, ինչն արժե ավել՝ աշխատանքդ, թե բարոյականությունդ։ Ազդարարներն ընտրում են բարոյականությունը։

  Առավել քննարկվող թեմաներն են՝ պետական աշխատողի դերը զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, խոշոր կորպորացիաների կողմից հարկերի խուսափումը և եկամտի՝ դեպի օֆշոր տեղափոխելը, հանրային ծառայությունների սեփականաշնորհումը, տեխնոլոգիաների զարգացման պատճառով աշխատատեղերի կրճատումը, «օպտիմալացման» և պետբյուջեի գումարների «կոշտ խնայողությունը», վերջին շրջանում զարգացող աջակողմյան, նացիոնալիստական և ֆաշիստական միտումները, նեոլիբերալ քաղաքականությունը, սոցիալական արդարությունը, հավասարությունը, բժշկության, խմելու ջրի և այլ ֆունդամենտալ հանրային ծառայությունների ունիվերսալ հասանելիությունը, միգրանտային և փախստականների ճգնաժամը, աշխատավայրում խտրականությունն ու բռնությունը և այլն։ 

  PSI-ի առաջին համագումարից ուղիղ 110 տարի անց ողջ մոլորակի բոլոր աշխարհամասերից պետական ծառայողներին ներկայացնող ավելի քան հազար պատվիրակներ հավաքվել են Ժնև՝ մերժելու ամենուր տեղի ունեցող սեփականաշնորհումները, բացահայտելու կորպորացիոն գաղափարախոսության սուտը, շուկայական հարաբերությունների քաոսը, և պայքարելու այն խորը համոզմունքի համար, որ ՄԱՐԴԸ ԵԿԱՄՏԻՑ ԱՌԱՎԵԼ Է։ Այսպիսով, համագումարով նաև նշվում է PSI-ի կազմավորման 110-ամյակը։ 

1 նոյեմբերի 2017

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection