հայերեն
no info

 Սեմինար՝ "Երիտասարդական թևի առաջխաղացում և արհմիություների իրավունք" թեմայով։  

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական ճյուղային արհմիությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ  Ջերմուկ քաղաքում սեպտեմբերի 9-11 անցկացրեց սեմինար՝ «Երիտասարդական թևի առաջխաղացում և արհմիությունների իրավունք» թեմայով։  Բացի արդեն ձևավորված երիտասարդական թևի անդամներից սեմինարին մասնակցում էին նաև նոր երիտասարդ արհմիութենականներ։
Մասնակիցները խմբային աշխատանքների, ինտերակտիվ առաջադրանքների ու դերային խաղերի միջոցով ծանոթացան արհմիության հիմքերին՝ գործելաոճից ու կառուցվածքից ընդհուպ մինչև սոցիալական երկխոսություն։

Քննարկվեցին նաև հոկտեմբերի 7-ի (Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա) միջոցառումները, ներկայիս խնդիրները, պլանավորեցին հետագա անելիքները։

Սեմինարների աշխատանքներից դուրս, երիտասարդները մասնակցեցին նաև մշակութային-ճանաչողական միջոցառումների, այցելեցին ջրվեժ և Ջերմուկի այլ տեսարժան վայրեր։

12 Սեպտեմբեր 2016

no info

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection