ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  

20 Մայիս 2016

Ս.թ. հունիսի 17-19-ը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային հանրապետական արհմիությունն անցկացրեց հերթական արտագնա սեմինարը անդամ կազմակերպությունների ղեկավարների համար:

ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանի և ՃՀՄ իրավախորհրդատու Դավիթ Ավագյանի ներկայացմամբ մասնակիցները մեկ անգամ ևս քննարկեցին սոցիալական երկխոսությունը տարբեր մակարդակներում, ծանոթացան սոցիալական գործընկերության միջազգային փորձին, կոլեկտիվ պայմանագրի տարբեր մակարդակներին, կնքման գործնթացին, արհմիության իրավունքներին ու երաշխիքներին, ինչպես նաև պատասխանատվության դեպքերին այդ իրավունքները խոչընդոտելու դեպքում:

Արհմիության նախագահներն իրենց հերթին բազմաթիվ տեսակետներ արտահայտեցին նշված թեմաների շուրջ, հնարավորություն ունեցան ստացած գիտելիքները տեղում կիրառել արհմիության գործունեության կարևորագույն երաշխիք համարվող կոլեկտիվ պայմանագիր կնքելիս: Դերային խաղի միջոցով ներկայացրեցին գործատու-արհմիություն բանակցությունների ընթացքը, արհմիության առաջարկները` կոլ.պայմանագրում ամրագրելու համար և փոխադարձ բանակցությունների արդյունքում «կնքեցին» կոլեկտիվ պայմանագիր:

Երկօրյա սեմինարի աշխատանքներին մասնակցեցին և ճյուղային արհմիության գործունեությանը ծանոթացան նաև Հայաստանի որոշ պետական հիմնարկների` հանրապետական արհմիության կազմից դուրս գործող մի քանի արհմիությունների ներկայացուցիչներ:

Սեմինարն անցկացվեց Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում և համատեղվեց մասնակիցների երկօրյա հանգստով:​

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection