Դեկտեմբերի 3-4-ը Հայաստանի պետհիմնարկների ճյուղային հանրապետական միությունը Ծաղկաձրում կազմակերպել էր հանդիպում արհմիության խորհրդի անդամների և երիտասարդական թևի ներկայացուցիչների մասնակցությամբ:

   Հանդիպմանը մասնակիցները քննարկեցին արհմիության արդի խնդիրները, մասնավորապես պետական հիմնարկներում ընթացող կրճատումների գործընթացը և պետական հիմնարկների արհմիության գործողությունները այդ ուղղությամբ: ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը նշեց, որ հանրապետական եռակողմ հանձնաժողովի վերջին նիստում իր կողմից առաջարկվել է օրակարգում ընդգրկել կրճատումների վերաբերյալ հարց, որին ի պատասխան` հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատողների կրճատման խնդիր ներկայում չկա, և պետական հիմնարկներին տրված հանձնարարականը վերաբերում է կառավարման համակարգի օպտիմալացմանը: ՃՀՄ նախագահը տեղեկացրեց նաև, որ կրճատումների շուրջ ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին ուղղված գրության պատասխանը ևս նույն բովանդակությունն ուներ, որ ոչ թե աշխատողների կրճատման, այլ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող գործառույթները վերացնելու, առկա բացերը վեր հանելու և լրացնելու խնդիր է դրված, որի արդյունքում հնարավոր կլինի ստանալ պետական կառավարման համակարգի այնպիսի կառուցվածք, որը թույլ կտա կառավարումը դարձնել առավել արդյունավետ:

   Ա.Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ մեր հանրապետությունում ընթացող կրճատումներին արդեն իսկ արձագանքել են Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների միավորումը, պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիան (որոնց անդամ է Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը), որոնք իրենց հերթին դիմել են ՀՀ վարչապետին: Արհմիությանը սատարելու խնդրանքով ՃՀՄ նախագահը դիմել է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին, հարակից ճյուղային արհմիությունների նախագահներին:

    Արհմիության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայկն ու Անժելան հանդիպման մասնակիցների հետ կիսվեցին նոյեմբեր ամսին Գերմանիայի Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգ կատարած արհմիութենական ուսուցողական այցի մասին տեղեկատվությամբ:

   Օգտվելով արհմիության նախագահների և անդամների հետ հանդիպման հնարավորությունից` ՃՀՄ նախագահը ընդգծեց տեղեկատվական աշխատանքի կարևորությունը արհմիության ամենօրյա աշխատանքում, քննարկվեցին երիտասարդական թևի անելիքները, ներարհմիութենական, կազմակերպչական մի շարք խնդիրներ:

        Սեմինար-հանդիպումը համատեղվեց մասնակիցների ծաղկաձորյան մեկօրյա հանգստով:

ՍԵՄԻՆԱՐ-ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ

no info
no info

3 Դեկտեմբեր 2016

հայերեն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection