1966թ. ստեղծվել է Նոր Բայազետի արհմիության շրջսովետի գործկոմը: Արհմիության նախագահ է ընտրվել Ա. Ալեքսանյանը և աշխատել է մինչև 1971թ.-ը: 1971թ. նախագահ է ընտրվել Կամոյի շրջսովետի գործկոմի պլան բաժնի պետ Մ. Գոզեյանը (մինչև 1982թ.), 1982-ից մինչև 1985-ը դարձյալ հասարակական կարգով արհմիության նախագահ է աշխատել Կամոյի շրջխորհրդի գործկոմի կազմհրահանգչական բաժնի վարիչ Վ. Բազիկյանը, 1985-1990թթ.` շրջսովետի գորժկոմի աշխատանքի տեղավորման բաժնի պետ Մարատ Պետրոսյանը: 1990թ.-ից մինչ օրս արհմիության նախագահն է Սիմա Ավետիքի Դանիելյանը: 1990թ. ԽՍՀՄ փլուզումից հետո ծանր վիճակ ստեղծվեց հանրապետությունում, հասարակական, քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքի բեկումնային փոխակերպումները, այդ թվում պետական կառավարման համակարգի և սեփականության ձևերի փոփոխությունը` պլանային տնտեսությունից շուկայականին անցումը բերեցին սոցիալ-տնտեսական ճգնաժամի` բոլոր անդառնալի հետևանքներով: Զանգվածային գործազրկությունը հանգեցրեց հիմնականում բարձր որակավորում ունեցողների արտագաղթի աճին: Հայաստանի անկախացումից հետո 1992թ. սոցիալական ապահովագրության միջոցների զգալի մասն անցավ պետության կառավարմանը: Արհմիությանը պատկանող պետական սոցիալական ապահովագրության չնչին միջոցներն ուղղված էին հանգստյան տներում ու առողջարաններում արհմիության անդամների հանգստի և բուժման կազմակերպմանը: 1999թ. այդ միջոցներն արդեն ամբողջությամբ անցան սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, ինչի հետևանքով հազարավոր արհմիության անդամներ զրկվեցին զեղչ գներով հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր ձեռք բերելու հնարավորությունից, որն էլ իր հերթին հանգեցրեց արհմիության անդամների արտահոսքին: 1990թ.-ից Գավառի պետհիմնարկների տարածքային միության գործունեության հիմնական ուղղություններից էր անդամ կազմակերպությունների և արհմիության անդամների թվաքանակի ավելացումը:Արհմիության անդամների շահերից ելնելով և ճյուղային հանրապետական արհմիությանն անդամակցելու դրդապատճառներից ելնելով` ՃՀՄ-ն ձեռնարկեց արհմիության բյուջեի հաշվին արհմիության անդամների հանգիստը և բուժումը Հայաստանի հանգստյան տներում և առողջարաններում զեղչ գներով կազմակերպելու գործընթացը: Այս նախաձեռնության շնորհիվ Գավառի տարածքային միության կողմից տարվա ընթացքում շուրջ 30-40 անդամ օգտվում են Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում զեղչ գներով հանգստանալու և Արզնու, Ջերմուկի առողջարաններում բուժվելու հնարավորությունից, որը համարվում է արհմիության մոտիվացիայի կարևորագույն գործոնը: Անդամ կազմակերպություններին մեթոդական օգնություն է ցույց տրվում սեմինարների միջոցով, ինչպես նաև ՃՀՄ-ից ստացած օրենքներն ու իրավական ակտերն բազմացվում ու տրվում են արհմիության նախագահներին: Արհմիութենական աշխատանքին խոչնդոտում է հասարակական ընկալումը, հասարակությունն արհմիությունից ակնկալում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք արհմիությունն ուներ խորհրդային տարիներին, այսինքն` արհմիությունը սոցիալական բարիքներ բաշխող է: 2 տարի է, ինչ արհմիության տարածքային միությունը մայիսի 1-ին և հոկտեմբերի 7-ին Երևանում մասնակցում է աշխատանքի օրվա և արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրվան նվիրված խաղաղ երթերին և արժանանում ՃՀՄ խրախուսանքների: Արհմիության ակտիվիստների խրախուսումը մծտապես տարածքային միության ուշադրության կենտրոնում է. նախագահության որոշմամբ նրանք դրամական պարգևատրում են ստանում: Անդամ կազմակերպությունների նախագահ-հոբելյարներին տարածքային միությունը շնորհավորում է հուշանվերներով կամ դրամական օժանդակությամբ, սոցիալական վատ պայմանների կամ հիվանդության դեպքերում արհմիության անդամներին տրվում են դրամական օգնություններ: Արհմիության գործունեության կարևորագույն չաձանիշն է յուրաքանչյուր արհմիության անդամին արժանապատիվ աշխատանքով, իրավական պաշտպանվածությամբ, առողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններով ապահովելը: Գավառի տարածքային միության անդամ կազմակերպություններ`

1. Գեղարքունիքի մարզպետարան

2. Գանձակի գյուղապետարան

3. Սարուխանի գյուղապետարան

4. Լանջաղբյուրի գյուղապետարան

5. Գեղարքունիքի գյուղապետարան

6. Կարմիրի գյուղապետարան

7. Նորատուսի գյուղապետարան

8. Հայրավանքի գյուղապետարան

9. Բերդկունքի գյուղապետարան

10. Լճափի գյուղապետարան

11. Ծովազարդի գյուղապետարան

12. Ծաղկաշենի գյուղապետարան

13. Գավառի քաղաքապետարան

14. Գավառի ՏԳԲ

15. Վիճակագրական ծառայություն

16. Կարմիր գյուղի մանկապարտեզ

17. Փաստաբանական ծառայություն

18. Ավտոդպրոց

19. Սարուխանի արվեստի դպրոց

20. Կարմիր գյուղի արվեստի դպրոց

 ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection