Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիություն նամակով դիմել է քաղաքապետարանին, կոչ անելով չգանձել աշխատողերից կուտակային կենսաթոշակային պահումները: Նամակում մասնավորապես ասվում է.

  "ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ ընտրելու աշխատողի պարտավորությունը, դրա համար սահմանված ժամկետները, և ոչ ոք իրավունք չունի պարտադրել աշխատողներին կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ ընտրել: Դա նշանակում է նաև, որ աշխատողի կողմից ֆոնդ և կառավարիչ չընտրելու դեպքում մինչև ՀՀ սահմանադրական դատարանի վերջնական որոշումը չպետք է կատարվի համապատասխան գանձում այդ աշխատողների աշխատավարձից: Հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանը կհարգի քաղաքապետարանի և վերջինիս ենթակայությամբ գործող մյուս կազմակերպությունների աշխատողների իրավունքը և աշխատողներից չի պահանջի ընտրել վերոնշված ֆոնդերը":

  

Հրապարակել այս նորությունը սոցցանցներում՝

12.02.2014. Արհմիությունը կոչ է արել  Երևանի քաղաքապետարանին չգանձել "կուտակային պահումները" 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection