Ճյուղային արհմիության ղեկավար մարմիններն են ճյուղային արհմիության համագումարը, ճյուղային արհմիությաննախագահըխորհուրդը և նախագահությունը:


Ճյուղային արհմիության բարձրագույն մարմինը ճյուղային արհմիության համագումարն է, որը հրավիրվում է խորհրդի որոշմամբ, ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ:
Ճյուղային արհմիության համագումարը ընտրում է հինգ տարի ժամանակով ճյուղային արհմիության նախագահ և վերստուգիչ հանձնաժողով:


Ճյուղային արհմիության համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ճյուղային արհմիության աշխատանքները ղեկավարում է ճյուղային արհմիության խորհուրդը: Այն կազմավորվում է մասնակից անդամ կազմակերպությունների նախագահներից:

 Ճյուղային արհմիության խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է ճյուղային արհմիության  նախագահությունը, որը ընտրվում է խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով: Ճյուղային արհմիության նախագահը և տեղակալը ի պաշտոնե նախագահության անդամներ  են: 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection