Ճյուղային հանրապետական արհմիության մշակութային և սպորտային 2013թ. միջոցառումների շարքն ամփոփվեց անդամ կազմակերպությունների միջև կարաոկե մրցույթով: Մրցում էին ՃՀՄ անդամ չորս կազմակերպությունների ներկայացուցիչներ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում էր Արեգնազ Ասատրյանը, Երևանի քաղաքապետարանը` Ջուլիետա Եղիազարյանը, ՀՀ ոստիկանությունը` Գայանե Հակոբյանը, Խարբերդի մանկատունը` Արսեն Հակոբյանը: Մասնակիցների և հյուրերի քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:


Ոստիկանության ոչ ծառայողների արհմիությունը արժանացավ պատվոգրի Գայանե Հակոբյանը` մրցանակի, մյուս մասնակիցները ևս խրախուսվեցին մրցանակներով:


Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ու հյուրերին համախմբվածության համար:

ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՄԲԵՑ ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲԸ

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection