Պետհիմնարկների արհմիությունը կազմակերպել է նամակ-ստորագրահավաք, ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին:
     Ստորագրահավաքի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է ՝

 

  "Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը մի քանի տարի շարունակ պայքարում է քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար:
Արդեն 5 տարի է, ինչ քաղծառայողների բազային աշխատավարձը մնում է անփոփոխ, մինչդեռ ըստ Ազգային վիճակագրության ծառայության կողմից տրամադրված տվյալների գնաճը այդ ժամանակաշրջանում մինչև գազի, էլեկտրաէներգիայի գների հուլիսյան բարձրացումները կազմել է 40,2%: Պետական ապարատի գործունեությունն ապահովող բարձր որակավորում ունեցող աշխատողները, փաստորեն, չեն վարձատրվում ըստ արժանվույն, իսկ նրանց միջին աշխատավարձը չի ապահովում աշխատողի և նրա ընտանիքի բավարար կենսամակարդակը: Այդ ամենի հետ մեկտեղ 2014 թվականի հունվարից աշխատողների մի մասի եկամուտը կպակասի ևս 5%-ով, քանի որ սկսելու է գործել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը:
Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է լուրջ ուշադրության արժանացնեն քաղաքացիական ծառայողների վարձատրման հարցին: Խոստացած հուլիսյան բարձրացումը չափազանց ուշացած կլինի և չի հասցնի քաղաքացիական ծառայողի վճարունակության մակարդակը նույնիսկ 2008 թվականի մակարդակին:" 

Ստորագրահավաքը տեղակայված է change.org կայքում, ուստի բոլորին կոչ ենք անում այն ստորագրել՝ սեղմելով հետևալ պատկերի վրա.

Հրապարակել այս նորությունը սոցցանցներում՝

4.10.2013. Պետհիմնարկների արհմիությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ ի պահանջ ՀՀ քաղծառայողների արժանապատիվ վարձատրության 

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection