Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունը, ուշադրության կենտրոնում պահելով համակարգի արհմիության անդամների հանգստի կազմակերպման խնդիրը` մեկ տասնյակ տարուց ավել  համագործակցում է Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանի, իսկ վերջին տարիներին` նաև Գրողների ստեղծագործական տան հետ, որտեղ մեր համակարգի արհմիութենական կոլեկտիվներն ու անդամները զգալի զեղչերով իրենց հանգիստն են կազմակերպում տարվա բոլոր եղանակներին:

Բացի այդ, արհմիության անդամներին հանգստի զեղչային համակարգ է առաջարկում արհմիության զբոսաշարջային ընկերությունը` «Պրոֆտուրը»:

   Մաղթում ենք հարմարավետ, մատչելի հանգիստ:

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection