Մայիսի 11-ին Հայաստանի պետհիմնարկմների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտահագություն հայտնելով "Լուսանշան" ՊՈԱԿ-ի լուծարման և դրա գործառույթները մասնավորին փոխանցելու վերաբերյալ: Երևան  քաղաքի  անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցներ ներդրող,  շահագործող  և  կատարելագործող "Լուսանշան" ՊՈԱԿ-ը, որի աշխատողները պետհիմնարկների հանրապետական արհմիության անդամ են հանդիսանում, լուծարվել է ՀՀ կառավարության 2018 թ. փետրվարի 1-ի որոշմամբ, և նշված գործառույթները այսուհետ իրականացնելու է մասնավոր ընկերություն: Մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթին ի սկզբանե պատրաստվում էին մասնակցել մի քանի ընկերություներ, սակայն անհասկանալի պատճառներով դրանք հետ քաշվեցին այդ գործընթացից: Մրցույթին հաղթող ճանաչված միակ մասնակցած  կազմակերպությունը  իր ծառայությունները մատուցելու է կրկնակի թանկ քան դա անում էր «Լուսանշանը»։ Ա. Ասատրյանը խնդրել է վարչապետին ստուգել "Լուսանշան" ՊՈԱԿ-ի լուծարման նպատակահարմարությունը և գործառույթը մասնավորին փոխանցելու օրինականությունը:   


ՀՀ վարչապետին ուղղված գրությունը ներկայացվում է ստորև.


     Հարգարժան պարոն վարչապետ

     Ինչպես գիտեք, Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքի ուղղություններից էր մի շարք պետական ծառայությունները մասնավորին հանձնելը և պետական ապարատի կտրուկ կրճատումը։

      Որոշ դեպքերում այդ քայլերը իրոք արդարացված էին, սակայն այն դեպքերում, երբ ծառայության  պատասխանատուն ու ֆինանսավորողը պետությունն է կամ համայնքը, դրանք մասնավորին փոխանցելը, այսինքն բիզնեսի վերածելը անտրամաբանական է։ Նման դեպքերում պետության կամ համայնքի ծախսերը  կրճատվելու փոխարեն ավելանում են, քանի որ մասնավորը նաև շահույթ է հետապնդում։ Ոչ պակաս կարևոր է նաև, որ մասնավոր կազմակերպությունների ընտրությունը  կառուպցիոն ռիսկեր է պարունակում։

       Այսպես 2018 թ․ փետրվարի 1-ի կառավարության որոշմամբ  լուծարվեց  «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որը իրականցնում էր   Երևան  քաղաքի  անվտանգ  երթևեկության կարգավորման  տեխնիկական  միջոցների  ներդրումը,   շահագործումը  և  կատարելագործումը, և որի աշխատողները մեր արհմիության անդամներ են հանդիսանում։ Որպես որոշման հիմնավորում ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվեց հետևյալ հիմնավորումը՝ "Աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին»  ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության "Լուսանշան" ՊՈԱԿ-ի իրականացումը և   «Լուսանշան» ՊՈԱԿ-պահելու անհրաժեշտությունը:

     Մեր տեղեկությունով հայտարարված մրցույթին պատրաստվում էին մասնակցել  մի քանի կազմակերպություններ, սակայն անհասկանալի պատճառներով  նրանք հետ քաշվեցին այդ գործընթացից։ Մրցույթին հաղթող ճանաչված միակ մասնակցած  կազմակերպությունը  իր ծառայությունները մատուցելու է կրկնակի թանկ քան դա անում էր «Լուսանշանը»։

          Խնդրում եմ ՁԵզ  հանձնարարել  ստուգել  «Լուսանշան» ՊՈԱԿ-ի լուծարման նպատակահարմարությունը և  գործառույթը  մասնավորին փոխանցելու օրինականությունը։  

     Քանի որ «Լուսանշանի» գործունեությունը  սահմանափակվում է Երևան քաղաքով, կարծում ենք ճիշտ կլիներ, որ այն շարունակեր աշխատել  որպես համայքային ոչ առևտրային կազմակերպություն, մանավանդ որ սպասարկվող գույքը Երևան քաղաքի սեփականությունն է։


ԹԱՐՄԱՑՈՒՄ

​Վերոնշյալ գրությանը ստացվել է պատասխան ՀՀ ոստիկանության շտաբից: Պատասխանում կրկին նշվում է կառավարության կողմից Լուսանշանի լուծարման որոշումը: Որպես լուծարման շարժառիթ, նամակում կրկին տրվում է հետևյալ անհեթեթ հիմնավորումը՝ "լուծարման առաջարկ ներկայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ բոլոր հավասար պայմաններում մրցույթը չհաղթելու դեպքում, «Լուսանշան»-ը անմիջապես հայտնվելու է սնանկ վիճակում՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ​": Այսպիսի տարօրինակ ձևակերպումը հենց մեկն էր այն փաստերից, որոնք ի սկզբանե կասկածների  տեղիք են են տալիս և գործընթացի անթափանցիկության մասին են վկայում: Փաստորեն, ոստիկանության պատասխանում պարզապես ևս մեկ անգամ վերաշարադրվում են Լուսանշան ՊՈԱԿ-ի լուծարման և դրա ֆունկցիաները մասնավորին հանձնելուն վերապերվող պաշտոնական տեքստերը: Բացի այդ, պատասխան նամակում խստորեն արդարացվում է մասնավորեցումը, և պնդվում է, որ ծառայությունների վերագրումը համայքներին անընդունելի է, և բոլոր հնարավոր դեպքերում, ցանկացած ծառայություններ և աշխատանքներ պետք վերապահվեն մասնավորին:


Պատասխանը ամբողջությամբ տեսնելու համար դիտեք ստորև:

Մեզ անդամակցող կազմակերպություններ
Պաշտոնական Ֆեյսբուքյան Էջ

"Լուսանշան" ՊՈԱԿ-ի վերաբերյալ

Գիրքը թողարկված 85-ամյակի կապակցությամբ

11 մայիսի 2018

Պրոֆտուր - տուրիստական գործակալություն
տեղեկագիր
սեմինարներ
Արհմիությունը Թվիտերում
հայերեն

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection