ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ 

5 Հոկտեմբեր 2015

  Պետհիմնարկների արհմիության երիտասարդ անդամների հերթական հանդիպումն Աղվերանում էր, անցնող տարվա հոկտեմբերի 2 - 4 -ին: Սեմինարի մոտ երեք տասնյակ մասնակիցները ոչ միայն նախորդ սեմինարներն անցած երիտասարդներն էին, այլ նաև նրանք, ովքեր առաջին անգամ էին ներկայացնում ճյուղայինի անդամ կազմակերպությունները: Պետհիմնարկներում աշխատող երիտասարդները իրենց տեսակետները հնչեցրին` միտված երիտասարդական թևի զարգացմանը: Իսկ կայացած կառույց ունենալու դեպքում արհմիության անդամը կունենա պաշտպանվածության և ուժի զգացում, համախմբված լինելու, միջոցառումներին մասնակցելու, արժանապատիվ աշխատանքի իր իրավունքը պաշտպանելու պատրաստակամություն:

 Ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը, ողջունելով նմանատիպ հանդիպումները, երիտասարդներին ներկայացրեց պետհիմնարկների արհմիության արդի խնդիրները, ընդգծեց երիտասարդական թևի զարգացման նշանակությունը: Կարևորելով գալիք` Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների համաշխարհային օրը, կոչ արեց երիտասարդներին միանալ պետհիմնարկների արհմիության նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին անցկացվող երթին:            «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ անցկացված սեմինարը կունենա երկօրյա շարունակություն:

Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիություն labor protection